Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նոր Սահմանադրությունը չի ունենա հղում Անկախության հռչակագրին, քանի որ այն կոչ է անում վերամիավորվել Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է mk.ru–ն։ Նրա խոսքով Անկախության հռչակագիրը «կառուցված է հակամարտության տրամաբանության վրա»։ Բացի դա հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի ռեժիմը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում իր մրցակիցների դեմ։ Նրանցից շատերը շուտով կարող են ենթարկվել քրեական հետապնդման։
Հիշեցնենք, որ Հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում։ Այդ փաստաթղթով վերացվել է ԽՍՀՄ մաս կազմող Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և հռչակվել է անկախ Հայաստանի Հանրապետությունը, որում այլևս չեն գործում ԽՍՀՄ Սահմանադրությունն ու օրենքները։

Գործող ՀՀ Սահմանադրության նախաբանում նշվում է, որ երկիրը հիմնված է այդ իրավական փաստաթղթի հիման վրա։ Այլ կերպ ասած Անկախության հռչակագիրը առաջին աղյուսն է, որի վրա կառուցվել է Հայաստանի ժամանակակից պետությունը։ Իսկ շինարարները գիտեն. երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար: Սակայն, Երևանի նոր «բարեկամները»՝ Անկարան և Բաքուն, պահանջում են, որ այդ աղյուսը հեռացվի: Հենց նրանց համար էլ Փաշինյանը ցանկանում վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը: Նոր Հիմնական օրենքի նախնական տեքստը նախատեսվում է հրապարակել մարտ ամսին՝ ենթադրաբար հանրային քննարկման համար: Սակայն, պարզ է. անկախ հանրային կարծիքից, Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության մեջ կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի: 

Բանն այն է, որ գործող կառավարությունը պատրաստ է հաշվի առնել իր արտաքին «գործընկերների» բոլոր ցանկությունները: Եվ Փաշինյանը կրկին հաստատել է դա աշխատանքից ազատելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին: Ի՞նչ մեղք է գործել այդ կինը: ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Հայաստան կատարած այցի ժամանակ նա նրան Լեռնային Ղարաբաղի պատմության մասին գիրք է նվիրել: Աններելի է: Վարչապետը դա համարել է «կառավարության քաղաքականությանը հակասող սադրիչ գործողություն» և անձամբ ազատել նրան աշխատանքից: Իսկապես, ի՞նչ Ղարաբաղ: Նման բան երբեք գոյություն չի ունեցել, և այնտեղ հայեր չեն ապրել: Դրանք բոլորը կոռումպացված պաշտոնյաների և ՊԱԿ գործակալների հեքիաթներ են։ Այո՛, այո՛, ՊԱԿ գործակալներ, ճիշտ լսեցիք։ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) վերահսկվում է դրսից՝ «ՊԱԿ-ի խողովակներով», ինչը, նրա կարծիքով, սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար։ Նախկինում նա մեղադրել էր+ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին «ՊԱԿ-ի գործակալ» լինելու մեջ։ Իրականում ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն լուծարվել է 1991 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Միխայիլ Գորբաչովի կողմից ստորագրված օրենքով, սակայն Փաշինյանը, ըստ երևույթին, դա չգիտի։

Վարչապետը նաև մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը Հայաստանում «պատերազմի կուսակցություն» ղեկավարելու մեջ։ Փաշինյանը եկեղեցու վրա այս անհեթեթ հարձակումները կատարել է մարտի 11-ին Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանում։ Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ հոգևորականների հետապնդումները արդարացնելով Հայաստանի վարչապետը մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին «արտասահմանյան հետախուզական ծառայությունների» ազդեցության տակ ընկնելու և «երրորդ երկրների» շահերից ելնելով գործելու մեջ։ Դժվար չէ կռահել, թե որ երկրների մասին է խոսքը։ Հատկապես, որ Փաշինյանը դրանք ուղղակիորեն է անվանել՝ Ռուսաստան և Բելառուս։ Նրա կարծիքով, հայ քահանաները «օգտագործում են Քրիստոսի զոհասեղանը» պատերազմ քարոզելու համար։ Այս ամենը ասվում է այն սպասումով, որ «ԿԳԲ», «Ռուսաստան» և «Բելառուս» բանալի բառերը կառաջացնեն համապատասխան արձագանք Եվրախորհրդարանի պատգամավորների մոտ։


Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես խաղաղության միակ երաշխավոր։ Դա, ըստ երևույթին, կլինի նրա ընտրարշավի հիմքը, այսինքն վարչապետի կուսակցության դեմ քվեարկող յուրաքանչյուր ոք քվեարկում է պատերազմի օգտին։ Նա ցանկանում է խաղալ հայ ընտրողների նոր զինված հակամարտության վերաբերյալ ընդհանուր վախի վրա։ Միևնույն ժամանակ, իր «արևմտյան գործընկերներին» է փոխանցվում այն պատմությունը, որ հերոսական Փաշինյանը բախվում է «ռուսական սպառնալիքին»։ Եվ նաև այն, որ նա «ժողովրդավարության փարոս» է, ինչպես Սաակաշվիլին իրենից առաջ, Զելենսկին Ուկրաինայում և Մայա Սանդուն Մոլդովայում...


Մարտի 10-ին 2023 թվականին ստեղծված Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայություննբ էլ հայտարարություն է տարածել հանրապետության ընտրական գործընթացին արտաքին միջամտության մասին։ Այդ միջամտությունն իրականացնող երկիրը ուղղակիորեն չի անվանվել, բայց բոլորի համար պարզ է, որ դա Ռուսաստանն է։ Հայտարարության մեջ պնդվում է, որ անվտանգության ծառայությունները ճնշում են գործադրում «այդ երկրում» բիզնեսով զբաղվող հայերի վրա նրանց խրախուսելով  Հայաստանի խորհրդարանական ընտրություններում աջակցել որոշակի քաղաքական ուժերի, ենթադրաբար ընդդիմությանը։

«Կազմակերպչական եզրակացությունները» չեն ուշացել։ Հաջորդ օրը, այդ հայտարարության հիման վրա Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընտրական գործընթացին հնարավոր արտաքին միջամտության պատճառով։ Այժմ կարելի է ակնկալել, որ ընդդիմադիր առաջատար ուժերին արգելվելու է մասնակցել ընտրություններին, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվիստները կալանքի տակ են հայտնվելու, իսկ հայկական սփյուռքին թույլատրվելու է քվեարկել Ռուսաստանում առավելագույն անվտանգության միջոցառումներով։ Նշենք, որ նման մեթոդները փորձարկվել և ապացուցել են իրենց արդյունավետությունը Մոլդովայում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии
Самое популярное