ՌԴ-ն կապի մեջ է Կուբայի իշխանությունների հետ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստ է իր ուժերի չափով օգնություն ցուցաբերել հումանիտար մեծ խնդիրների առաջ կանգնած Կուբային, այդ հարցերն այս պահին մշակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կուբան անկախ, ինքնիշխան պետություն է, որը տնտեսական մեծ դժվարությունների է բախվում երկրի դեմ կիրառված խեղդող էմբարգոյի պատճառով»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում նախագահ Թրամփի հայտարարությունները և արդյոք Ռուսաստանը պատրաստ է օգնել Կուբային։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, թե իրեն է պատկանելու «Կուբան գրավելու» պատիվը։ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Նկատի ունեմ՝ կարևոր չէ՝ ես այն կազատագրեմ, թե կգրավեմ։ Ես կարող եմ նրա հետ անել այն, ինչ կցանկանամ, եթե ուզում եք ճիշտն իմանալ»։