Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային
ՍՊՈՐՏԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) մարտահրավեր է նետել BMF չեմպիոն Չարլզ Օլիվեյրային բրիտանացի Մուհամադ Մոկաեւի նկատմամբ հաղթանակից հետո։
Ռիոյում (Բրազիլիա) տեղի ունեցած Hype Brazil մրցաշարում Ծառուկյանը Մոկաեւին հաղթել է գրեփլինգի մենամարտում խեղդող հնարքով։
«Իմ գլխավոր նպատակը UFC չեմպիոն դառնալն է, բայց եթե առաջիկայում չստանամ մենամարտի առաջարկ UFC-ից, կշարունակեմ զբաղվել այլ մարզաձեւերով, որպեսզի մնամ ակտիվ։ Ես մարտահրավեր եմ նետում BMF չեմպիոն Չարլզ Օլիվեյրային»,- մենամարտից հետո ասել է Արման Ծառուկյանը։
Թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Իլիյա Տոպուրիան (Իսպանիա) հունիսի 14-ին Վաշինգտոնի Սպիտակ տանը տիտղոսը կպաշտպանի Ջասթին Գեյջիի (ԱՄՆ) հետ մենամարտում։