Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարտի 6-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը, Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, Կալիֆորնիա նահանգի Ալտադենա քաղաքում գործող Թեքեյան մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության և Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատվիրակության, ինչպես նաև համայնքային մի շարք գործիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումներին։