Արոնյանը հաղթել է Կարուանային և անցել եզրափակիչ
ՍՊՈՐՏՍենթ Լուիսում ընթացող «Ամերիկայի գավաթ 2026» շախմատի մրցաշարի ընտրական եզրափակչում Լևոն Արոնյանը 2.5:1.5 հաշվով հաղթել է Ֆաբիանո Կարուանային: Այս արդյունքով Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ և կմրցի Ուեսլի Սոյի հետ:
Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի մարտի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 21:30-ին: