ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան՝ nւրանը զավթելnւ համար․ Axios
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները քննարկել են Իրան հատուկջոկատայիններ ուղարկելու հնարավորությունը՝ հարստացված ուրանի պաշարները, այլ միջուկային վառելիքը, ինչպես նաև նավթային արդյունաբերության հիմնական օբյեկտները զավթելու նպատակով։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը։
«Ըստ բանակցություններին տեղյակ չորս աղբյուրների՝ ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են պատերազմի ավելի ուշ փուլում Իրան հատուկջոկատայիններ ուղարկելու հնարավորությունը՝ բարձր հարստացված ուրանի պաշարների անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է հոդվածում։ Պորտալը նշում է, որ ցանկացած նման գործողություն կպահանջի գրոհել լավ ամրացված ստորգետնյա կառույցները։
Հոդվածի հեղինակների տեղեկություններով՝ անհայտ է մնում՝ այդ խնդիրը կդրվի ամերիկյան, թե՞ իսրայելական հատուկ ջոկատայինների առջև, թե՞ առաքելությունը կլինի համատեղ։ Axios-ը մատնանշում է, որ միջուկային վառելիքի զավթումը հնարավոր կդառնա միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ համոզված լինեն, որ Իրանի զինված ուժերն այլևս լուրջ սպառնալիք չեն ներկայացնում։
Այս շաբաթ Կոնգրեսում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հարց են ուղղել՝ հնարավոր է արդյոք զավթել Իրանի միջուկային նյութերը։
«Ինչ-որ մեկը պետք է գնա և վերցնի այն»,- պատասխանել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։