Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է չհարձակվել հարևան երկրների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը, գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնակատարը որոշել է չհարվածել հարևան երկրներին, եթե նրանք չհարձակվեն, հայտարարել է նախագահ Մասուդ Պեզեշքիանը։
«Ժամանակավոր կառավարող խորհուրդը երեկ որոշեց այլևս չհարվածել կամ հրթիռներ չարձակել հարևան երկրների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ նրանք հարձակումներ կկատարեն Իրանի վրա», – նրա խոսքերն է մեջբերել «Միզան» լրատվական գործակալությունը։