«Բուրջ Խալիֆա»-ն տարհանվել է, հզոր պայթյուններ՝ Աբու Դաբիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴուբայում «Բուրջ Խալիֆա» երկնաքերը տարհանվել է, Աբու Դաբիում հզոր պայթյուններ են եղել։ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Պարսից ծոցի բոլոր երկրների ուղղությամբ, բացառությամբ Օմանի։ Իրանական Fars լրատվական գործակալության տվյալներով՝ Իրանը հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքում տեղակայված չորս ամերիկյան բազաների վրա՝ Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում։
- Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների պատճառով, այսօր անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իրանի տարածքով Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային ծառայությունները դադարեցվել են։
- Իսրայելի «9-րդ ալիքը» հաղորդել է, որ հրեական պաշտպանության ուժերը սկսել են զորակոչել 70,000 պահեստազորայինների։
- Մերձավոր Արևելքի օդային տարածքը - Flightradar24
Կադրերն այստեղ