Իրանի դեմ ռազմական գործողությունների պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում չվերթներ են հետաձգվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶվարթնոց միջազգային օդանավակայանի առցանց չվատախտակի տվյալների համաձայն՝ այսօր ԱՄԷ-ից և Ռուսաստանից մի շարք չվերթների ուշացումներ են գրանցվել։
Մասնավորապես, հետաձգվել են դեպի Աբու Դաբի և Դուբայ, ինչպես նաև Մոսկվայից և Եկատերինբուրգից իրականացվող (և հակառակ ուղղությամբ) չվերթները։
Նախնական տեղեկություններով՝ չվացուցակի փոփոխությունները կապված են Իրանում տիրող ներկա իրավիճակի և օդային ուղիների վրա ազդող սահմանափակումների հետ։