ԱՄՆ-ը բացատրել է, թե ինչպես է Հայաստանը պոկելու Ռուսաստանից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը կարող է կանխել ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցությունը Կասպյան տարածաշրջանի վրա։ politnavigator.news-ի թղթակցի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ասպիրանտուրայի պրոֆեսոր Բրենդա Շաֆերը Ատլանտյան խորհրդում։
«Հունիսին Հայաստանում կանցկացվեն ընտրություններ, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որոնք կճանաչեն Հայաստանի հրաժարումը Ղարաբաղից։ Մինչև այդ հարցերի լուծումը, Ռուսաստանը կպահպանի ազդեցության բազմաթիվ լծակներ։ Ռուսաստանը Հայաստանում ունի երկու ռազմական բազա։ Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի օդային տարածքը և նրա բոլոր ռազմավարական ենթակառուցվածքները, այդ թվում ատոմակայանը», - ասել է Շաֆերը։
Դրան հակազդելու համար էլ ԱՄՆ-ն մտադիր է նպաստել Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիայի և նավթամթերքի մատակարարմանը։ «Մենք նաև խոսում ենք օպտիկամանրաթելային մալուխներ անցկացնելու մասին Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու և ինտերնետի միջոցով տարածվող ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար», - ասել է Շաֆերը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am