Իրանը դեմ է միջուկային զենքի ստեղծմանը․ Փեզեշքիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը երբեք չի ձգտել ատոմային ռումբի մշակմանը: Այս մասին Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցությունների երրորդ փուլի նախաշեմին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Թշնամիներն ասում են, որ Իրանը չպետք է ձգտի միջուկային զենքի, բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ձգտում միջուկային զենք ունենալ», — ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում:
2003 թվականից Իրանում գործում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվան (կրոնական հրամանագիրը), համաձայն որի՝ միջուկային զենքի արտադրությունն արգելված է: Իսլամական Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են ատոմային ռումբ ստեղծելու մտադրության բացակայության մասին: