«ԱՄՆ-ը չի կարողացել լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը 2026 թվականի փետրվարի 9-11-ը այցելել է Հայաստան և Ադրբեջան։ Ըստ քաղաքագետ Նիկոլայ Սիլաևի դա այդ մակարդակի առաջին այցն էր Վաշինգտոնում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հռչակագրի ստորագրումից ի վեր։ Նա այդ այցը անվանել է Երևանի և Բաքվի արտաքին քաղաքականության աջակցության ազդանշան և նշել է Թրամփի վարչակազմի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից հետո աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ, գրում է vfokuse.mail.ru–ն։
«Թրամփը գոհ է իր դիվանագիտության արդյունքներից և Վենսի այցով ձգտում է ոգեշնչել Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ-ի հետ հետագա մերձեցման», - Lenta.ru-ին տված հարցազրույցում ընդգծել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալների անալիզի լաբորատորիայի տնօրենը։
Նա նշել է, որ այցը մանրակրկիտ նախապատրաստվել էր, բայց պաշտոնական հայտարարություններից բացի գործնական առաջընթաց չի եղել։ Կոնկրետ արդյունքների շարքում կարելի է առանձնացնել Հայաստանին NVIDIA Blackwell պրոցեսորներ ներմուծելու լիցենզիաների տրամադրումը տվյալների կենտրոնների համար։ Այնուամենայնիվ, Թրամփը տարածաշրջանն օգտագործելով որպես դիվանագիտական հաջողություններ ցուցադրելու հարթակ ձգտել է ընդգծել իր դերը Հայաստան–Ադրբեջան ռազմական հակամարտության ավարտման գործում։
Այնուամենայնիվ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության հիմնական ուշադրության կենտրոնում է Իրանի զսպումը։ Ադրբեջանն, իր հերթին, խորացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը Իսրայելի հետ և պատրաստակամություն է հայտնում ընդլայնել կապերը Միացյալ Նահանգների հետ։ Սակայն, փորձագետի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը դեռևս մնում է անհասանելի. դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվել, սահմանը չի նշվել, տրանսպորտային ուղիները փակ են, իսկ առևտուրն իրականացվում է երրորդ երկրների միջոցով։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Վենսը հանդիպել էր Փաշինյանի հետ Երևանում։ Նրանք ստորագրել են խաղաղ միջուկային համագործակցության մասին համաձայնագիր։ Այնուհետև ԱՄՆ փոխնախագահը մեկնել էր Ադրբեջան, որտեղ երկու կողմերը ստորագրել էին ռազմավարական գործընկերության խարտիան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am