Իրանում ուղղաթիռ է կործանվել. 4 զոհ կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի կենտրոնական Իսֆահան նահանգում իրանական բանակի ուսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձ, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր երկրի կենտրոնում ուղղաթիռի վթարի մասին։
Fars-ի փոխանցմամբ՝ ուղղաթիռը ընկել է բանջարեղենի շուկայի վրա։
«Խոմեյնիշահր (նահանգ) Սպահանի (քաղաքի մոտ – խմբ.) ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են օդաչուն, երկրորդ օդաչուն և երկու խանութպան», – ասվում է Fars-ի հաղորդագրության մեջ։
IRNA-ի փոխանցմամբ, փրկարարները ներկայումս մարում են հրդեհը վթարի վայրում։