Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ստորագրել է ԱՄՆ-ից փոքր մոդուլային ռեակտորներ գնելու համաձայնագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ ինքը և Հայաստանի վարչապետը ստորագրել են փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում էներգետիկ համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ: Սակայն կոնկրետությունները դեռևս անհայտ են: Այդ անորոշությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Միացյալ Նահանգները, ի տարբերություն Ռուսաստանի կամ Չինաստանի, դեռևս չունի այդ տեսակի ոչ մի գործող ռեակտոր, գրում է naked-science.ru–ն:

Ինչպես Վենսը փետրվարի 9-ին հայտարարել է  Երևանում, համաձայնագիրը «կհարթի ճանապարհը ամերիկյան և հայկական ընկերությունների միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու համար: Սա նշանակում է սկզբում մինչև 5 միլիարդ դոլարի ամերիկյան արտահանում, գումարած ևս 4 միլիարդ դոլար՝ հետագայում միջուկային վառելիքի մատակարարման և սպասարկման տեսքով»: Փոխնախագահը դրական է բնութագրել գործարքը, բայց լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել:

Այլ աղբյուրները նշում են, որ բանակցությունները տեղի են ունեցել «123» համաձայնագրի շրջանակներում, որն ԱՄՆ-ը օգտագործում է թույլտվություններ տրամադրելու համար: Նման փաստաթղթերը հազվադեպ են պարունակում ապագա գործարքի վերաբերյալ կոնկրետ մանրամասներ. դրանք պարզապես լիազորում են ամերիկացի խաղացողներին բանակցել նման գործարքների շուրջ: Ըստ երևույթին, արտահանման ծրագիրը Մեծամորի ատոմակայանը փոխարինելն է, որը շահագործման է հանձնվել Բրեժնևի օրոք և կարող է փակվել 2030-ական թվականներին՝ իր հնության պատճառով։ Ատոմակայանը կազմում է տեղական էլեկտրաէներգիայի արտադրության մեկ երրորդը։

ԱՄՆ-ի հետ ապագա գործարքի հետ կապված տնտեսական իրավիճակն է անհասկանալի։ Հայաստանը տարեկան սպառում է 7-8 միլիարդ կիլովատտ-ժամ էներգիա, ինչը մանրածախ գներով նրա էլեկտրաէներգիայի շուկան դարձնում է զգալիորեն պակաս, քան մեկ միլիարդ դոլար տարեկանը։ Մեծամորին փոխարինող մոդուլային ատոմակայանը պետք է ապահովի այդ ծավալի մոտ մեկ երրորդը, կամ, ներկայիս գներով, մոտ 0,3 միլիարդ դոլար տարեկան եկամուտ։ Իրականում դա նույնիսկ ավելի քիչ է, քանի որ մեծածախ էլեկտրաէներգիայի գները զգալիորեն ցածր են մանրածախ գներից (տարբերությունը գնում է բաշխիչ ցանցին)։ Այդ հիմքով 5 միլիարդ դոլարի սկզբնական ներդրման հետգնումը բավականին դժվար է։

Մեկ այլ անհասկանալի կետ է կոնկրետ տեխնոլոգիաների մատակարարը։ ԱՄՆ-ը պարբերաբար փորձում է կառուցել փոքր մոդուլային ռեակտորներ, բայց նման փորձերը պարբերաբար խափանվում են։ Օրինակ, NuScale-ը 2020-ական թվականներին փորձել է կառուցել փոքր մոդուլային ռեակտոր ԱՄՆ-ում, բայց հրաժարվել է նախագիծից։ Դա տեղի է ունեցել, քանի որ Այդահոյում գտնվող նրա 77 մեգավատտ հզորությամբ ռեակտորը, որը սկզբում գնահատվում էր 3.6 միլիարդ դոլար, նախագծի իրականացման հետ մեկտեղ կտրուկ աճեց մինչև 9 միլիարդ դոլար, այսինքն ճիշտ այնքան, որքան Վենսը և Փաշինյանը համաձայնության են եկել ամբողջ նախագծի համար: Ամերիկացի գործարարները եզրակացրին, որ անհնար կլինի փոխհատուցել ռեակտորի համար այդքան բարձր միավորի արժեքը, և նախագիծը հետագայում դադարեցվեց։

Երկրորդ պոտենցիալ տեխնոլոգիական մատակարարը Westinghouse-ն է իր AP300 ռեակտորով: Դա ընկերության ավելի մեծ՝ մեկ գիգավատտ հզորությամբ ռեակտորի պարզեցված տարբերակն է: Տեխնիկապես այդ նախագիծն ավելի իրագործելի է, քանի որ այն չի ներառում որևէ նոր բան: Միևնույն ժամանակ, Westinghouse Electric Company-ն սնանկացել է 2017 թվականին փորձելով ավարտել ԱՄՆ-ում նախորդ դարում շինարարության փուլում լքված երկու ռեակտորների կառուցումը: Այդ սնանկության պատճառով տեխնոլոգիան ձեռք է բերվել կանադացիների կողմից (ամբողջությամբ կորցրել է իր ամերիկացի սեփականատերերին), և այժմ պարզ չէ, թե արդյո՞ք Westinghouse-ը կարող է հույս դնել ամերիկյան կառավարության աջակցության վրա արտահանման համար։ Վենսի և Փաշինյանի միջև կնքված համաձայնագիրը այն փաստաթղթերից մեկն է, որով ամերիկյան կողմը ԱՄՆ Արտահանման-Ներմուծման բանկից տրամադրում է այսպես կոչված վարկային սահմանաչափեր: Սա կառավարական գործակալություն է, որի նպատակն է խթանել հատկապես ամերիկյան արտահանումը: Արտասահմանյան մասնակցությամբ ընկերությունները նախկինում ստացել են դրա արտահանման երաշխիքները, բայց սովորաբար միայն այն դեպքում, եթե դրանց սեփականատերերի թվում են եղել ամերիկյան իրավաբանական անձինք, ինչը չի կարելի ասել Westinghouse-ի մասին սնանկացումից հետո։

Ինչպես երևում է, այս փուլում Վաշինգտոնը Հայաստանի հետ ստորագրել է ավելի շատ մտադրությանների նամակ, քանի որ մինչ այժմ Միացյալ Նահանգները, ի տարբերություն Ռուսաստանի (Ակադեմիկոս Լոմոնոսովի անվան լողացող ատոմակայանը) կամ Չինաստանի, չունի իր սեփական փոքր մոդուլային ռեակտորները, այսինքն արտահանման համար ոչինչ չկա: Հնարավոր է, որ Սպիտակ տունը հույս ունի, որ Միացյալ Նահանգները կկարողանա ինչ-որ բան կառուցել մինչև 2030-ական թվականները: Հետաքրքիր է այն, որ Հայաստանը նախկինում արդեն քննարկել էր փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու անհնարինությունը հղում անելով նման կայանների կառուցման փորձի բացակայությանը (ինչը, ինչպես արդեն նշել ենք, չի վերաբերում ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Չինաստանին): Բայց թվում է, թե անգամ ամերիկյան կողմի նման փորձի բացակայությունը չի խանգարի գործարքի ավարտին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
Самое популярное