Թրամփը կոչ է արել Մեքսիկային ակտիվացնել պայքարը թմրակարտելների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկան պետք է ուժեղացնի պայքարը թմրակարտելների դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Մեքսիկան պետք է ավելի ակտիվ պայքարի կարտելների և թմրանյութերի դեմ»,- գրել է Թրամփը՝ մեկնաբանելով երկրի ամենահզոր թմրակարտելներից մեկի՝ «Նոր սերնդի կարտել Խալիսկոյում» առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի՝ հայտնի որպես «Էլ Մենչո», դեմ իրականացված հատուկ գործողությունը։
Գործողությունը տեղի է ունեցել Խալիսկո նահանգում։ Սերվանտեսի վնասազերծման մասին տեղեկություններից հետո առնվազն ութ նահանգներում անկարգություններ են սկսվել․ կարտելի անդամները փակել են ճանապարհները, այրել մեքենաներ և թալանել խանութներ։