Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Հաթայ նահանգում արձանագրվել է 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տեղեկությունը տարածել է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։
Սեյսմիկ ցնցումները գրանցվել են Հաթայի Քըրըքհան շրջանում տեղական ժամանակով ժամը 06:10-ին։ Օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։
Ներկայումս ավերածությունների կամ տուժածների մասին պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում։