Տավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել
ԻՐԱՎՈՒՆՔՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Պառավաքար գյուղի 68-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 68-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են երկու ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 104 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր:
Կատարվում է նախաքննություն: