Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձևավորվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը

ԻՐԱՎՈՒՆՔ

Փաստահեն վերլուծությունը, կանխարգելման արդյունավետ գործիքների ներդրումն ու դեպքերի հետագծելիության ապահովումը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ամբողջական շղթան է։

ՆԳ նախարարության կառուցվածքային բարեփոխումների շրջանակում հենց այդ մոտեցմամբ էլ ձևավորվել է Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը, որի նպատակն է համակարգել տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, նպաստել կանխարգելման արդյունավետ միջոցների մշակմանը, բարձրացնել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Նոր կենտրոնի ձևավորմամբ Ներքին գործերի նախարարությունը փորձում է լուծել երկու հիմնական խնդիր։ Առաջինը՝ ապահովել հստակ, ճշգրիտ վիճակագրության ձևավորում և երկրորդ՝ իրականացնել հանցավորության վերաբերյալ հիմնավոր քրեաբանական վերլուծություններ և հետազոտություններ, որոնք հետագայում կարող են օգտագործվել թե՛ Ներքին գործերի նախարարության, թե՛ այլ իրավապահ մարմինների կողմից հանցավորության կանխարգելման աշխատանքներում, ինչպես նաև իրենց աշխատանքի արդյունավետությունը գնահատելիս»,- ներկայացնում է Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ Գոհար Բեգոյանը:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը խոսելով կենտրոնի կարևորության մասին՝ նշում է. «Կենտրոնի առաքելությունը նախ ճիշտ վիճակագրությունն ու որոշակի գործիքներ կիրառելով՝ վերլուծություն անելն է, որի տվյալները փոխանցելով մեզ՝ հնարավորություն կտա թե՛ կանխարգելման առումով ճիշտ պլանավորել աշխատանքը, թե՛ հանցագործությունների բացահայտման առումով պայքարել թիրախային հանցատեսակների դեմ»:

Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ Գոհար Բեգոյանի խոսքով՝ նախկինում վիճակագրությունը ամբողջությամբ չէր արտացոլում հանցավորության իրական պատկերը, քանի որ քրեաբանական խորքային վերլուծության բացակայությունը թույլ չէր տալիս վեր հանել հանցագործության իրական պատճառները. «Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի գործունեությունը կրում է հանրապետական բնույթ, այսինքն՝ Կենտրոնում են հավաքագրվում և հաշվառվում հանցավորության վերաբերյալ բոլոր իրավապահ մարմինների կողմից ստացվող տվյալները։ Այսպիսով, այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը սկզբունքային նշանակություն ունի: Առանց ճշգրիտ տվյալներին հասանելիության չենք կարող խոսել ճշգրիտ և հստակ վիճակագրության, առավել ևս՝ այդ վիճակագրության վերլուծության մասին»:

ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանի խոսքով՝ կենտրոնի գործունեությունը միայն վիճակագրությամբ և վերլուծությամբ չի սահմանափակվելու. «Մենք ունենալու ենք նաև հանցագործություն կատարած անձի վարքագծի հետագծելիությունը»:
Կենտրոնի գործունեության կարևոր ուղղություններից է նաև վերլուծական աշխատանքներում երիտասարդ հետազոտողների ներգրավումը: Երիտասարդ հետազոտողների հետ համագործակցության շրջանակներում Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է ուսանողների և երիտասարդ մասնագետների ներգրավել տարբեր ուղղություններով հետազոտական աշխատանքներ իրականացնելու գործընթացում։

Գոհար Բեգոյանը նշում է, որ նորաստեղծ կենտրոնի գործունեությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա և համահունչ է ՆԳ նախարարության բարեփոխումների օրակարգին։ «Կենտրոնի գործունեությունը կարևոր նշանակություն կունենա նաև վիզաների ազատականացման գործընթացում. կունենանք հանցավորության վերաբերյալ ճշգրիտ վիճակագրական տվյալներ, որոնց հիման վրա կկարողանանք առավել ճիշտ պլանավորել հանցավորության կանխարգելմանն ուղղված մեր գործողությունները»։

Կենտրոնի հաստիքների մեծ մասն արդեն համալրված է, և գործընթացը շարունակվում է։ ՆԳ նախարարի հրամանով հաստատվել է նաև կենտրոնի տարեկան ծրագիրը, որը ներառում է մի շարք միջոցառումներ՝ անձնակազմի կարողությունների զարգացում և տարբեր ուղղություններով հետազոտությունների իրականացում։

Մինչև տարեվերջ Կենտրոնում կգործարկվի արհեստական բանականության ժամանակակից գործիքներով հագեցած թվային հարթակը, կթվայնացվի դատվածության մասին տեղեկանքի ստացման գործընթացը, իսկ հանցավորության տվյալների բաց հարթակի գործարկմամբ քաղաքացիները կկարողանան թափանցիկ և մատչելի ձևաչափով հետևել պաշտոնական վիճակագրությանը։

На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Politico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном
Самое популярное