Իշխանությունները պատրաստվում են մեծ շքերթ անցկացնել. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են մայիսի 28-ին` ընտրություններից ընդամենը 10 օր առաջ, մեծ շքերթ անցկացնել։ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը` անկախության տոնին անցկացվելիք շքերթը, պարզ է, որ փիառ նպատակներով է իրականացվում, չնայած Փաշինյանի իշխանության ժամանակ մենք անկախության կարգավիճակից ահռելի նահանջ ենք գրանցել: