Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հարությունյանը փայլուն է ներկայացել Նյու Յորքի Unique Fashion Show-ում

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանը նկարում է, ստեղծում է հավաքածուներ՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով համամարդկային արժեքների վրա: Նկարչուհու գործերի հիմքում աշխարհն է, կրոնն է, անհատն է, տարբեր ազգերն են՝ իրենց ավանդույթներով ու սովորույթներով։

Հարությունյանի վերջին հավաքածուն հունվարի 31-ին ներկայացվել է Նյու Յորքում՝ Park Avenu Manhattаn-ում կազմակերպված Unique Fashion Show-ի շրջանակում։

Հավաքածուն մեծ հաջողություն է գրանցել։ Ցուցադրությանը ներկա մասնագետներն ու ոլորտի այլ ներկայացուցիչները տպավորվել են հեղինակի ինքնատիպ աշխատանքներով, յուրահատուկ մտածողությամբ ու ձեռագրով։

Շոուին մասնակցելու հրավեր է ստացել նախորդ տարի Փարիզում կազմակերպված Unique Fashion Show-ի շնորհիվ, որում ևս մեծ հաջողություն է ունեցել։

«Պատրաստել էի նոր հավաքածուն՝ բաղկացած քսան հագուստից։ Թե՛ Փարիզում, թե՛ Նյու Յորքում հավաքածուները թատերականացված ձևաչափով ներկայացրի։ Ասես հին աստվածների կերպարները կերտած լինեինք. հին աշխարհի՝ Ասորեստանի, Բաբելոնի, Հայաստանի ժողովուրդների ինքնությունն էի ընդգծել։ Նպատակս էր տարբեր ժողովուրդներին միավորել մեկ Աստծո լույսի գաղափարի շուրջ։ Հաճախ եմ նշում, որ ցանկանում եմ վերակենդանացնել ու ժամանակակից լեզվով մատուցել պատմությունը։ Հավաքածուիս հերոսները կենդանանում ու մարդկանց սթափության կոչ են անում, հիշեցնում, որ եղել են, չեն վերացել ու հորդորում են չմոռանալ մեր արմատների մասին»,-պատմում է նկարչուհին։

Հարությունյանը տասնվեց տարեկանից է հետաքրքրվել կրոնով, Աստվածաշնչով, փիլիսոփայությամբ: Այդ ամենն արտացոլվել է նրա արվեստում։ Ստեղծել է «Աշխարհի 7 խորհրդանիշները», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի ստեղծման գաղափարը» մոնումենտալ աշխատանքները, որոնք մոգական ազդեցություն են ունենում մարդկանց վրա:

Նորաձևության ցուցադրությունից զատ նրա այցը Նյու Յորք նշանավորվել է մեկ այլ կարևոր իրադարձությամբ. մասնակցել է Art Estate Awards հեղինակավոր մրցանակաբաշխությանն ու արժանացել է «Տարվա արտիստ» (Artist of the Year) մրցանակին։ Մրացանակաբաշխությանը մասնակցել են նկարիչներ, հավաքորդներ, երաժիշտներ, դիրիժորներ և արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր ծայրերից։

«Մրցանակս նվիրում եմ իմ Հայաստանին, իմ սիրած քաղաքին՝ Երևանին և իմ քեռուն՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան Եսայանին, որը կյանքից հեռացավ Նյու Յորք մեկնելուցս օրեր առաջ»,-ասում է նկարչուհին։
Մինչ մրցանակաբաշախությունը Աննա Հարությունյանի մասին հետաքրքիր և ընդգրկուն հոդվածներ են հրապարակել հեղինակավոր պարբերականները, որոնցից է Art Estate magazine-ը, իսկ շոուին համապարփակ հոդվածով անդրադարձել է Bazaar-ը։

Հարությունյանը նաև Universe Art Internatioanal Festival-ի համանախագահն է։ Փառատոնի շրջանակում աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում է հայ երեխաների ստեղծագործությունները։ Այս անգամ ցուցադրություն են կազմակերպել Նյու Յորքում։ Ներկայացվել է 70 աշխատանք։ Ցուցահանդեսին ներկա է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը։
Աննա Հարությունյանը Փանոս Թերլեմեզյանի անվան արվեստի ուսումնարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Դյուսելդորֆի գեղարվեստական ակադեմիայում, այնուհետև գերազանցությամբ ավարտել է Դուրենի NRW արվեստի ակադեմիայի մոնումենտալ նկարչության բաժինը:

2000 թվականին է վերադարձել Հայաստան և 25 տարեկանում դարձել է Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ։ Համագործակցել է թատրոնների հետ, բեմական հագուստի ձևավորումներ է արել, մասնակցել է Երևանի տարբեր անկյունների ձևավորման աշխատանքներին։ «Հովեր» երգչախմբի առաջին հագուստների հեղինակն է։ Աշխատել է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հագուստների վրա։
Նկարչուհին մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, նրա աշխատանքները պահվում են Վենետիկի, Գերմանիայի թանգարաններում։

Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»Генпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»
Самое популярное