Նեթանյահուն պահանջել է, որ «Համասը» հանձնի 60,000 հարձակողական հրացան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը պնդում է արմատական պաղեստինյան «Համաս» շարժման լիակատար զինաթափումը, ներառյալ բոլոր փոքր զենքերի հանձնումը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ գնահատելով դրա տիրապետության տակ եղած հարձակողական հրացանների քանակը 60,000։
Երուսաղեմում ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրին։ «Երբ մենք անցնենք B փուլ, նախ «Համասը» պետք է զինաթափվի, ապա Գազան պետք է ապառազմականացվի», - նշել է Նեթանյահուն։
Վարչապետը մերժել է այն գաղափարը, որ «Համասը» պետք է հրաժարվի ծանր զենքերից միայն առաջին փուլում։ «Գազայում գրեթե ծանր զենքեր չկան։ Չկա ո՛չ հրետանի, ո՛չ տանկեր, ոչինչ։ Ամենաշատ վնաս հասցնող միակ զենքը կոչվում է «ԱԿ-47»։ <...> Ահա թե ինչ են նրանք օգտագործել՝ գրոհային հրացաններ։ Ահա թե ինչ են նրանք օգտագործել հոկտեմբերի 7-ի [2023թ.] կոտորածի ժամանակ։ <...> 60,000 հատ։ Ակնհայտ է, որ նրանք պետք է հանձնեն ՌՊԳ-ները, հրթիռները և այլն, բայց դրանք [գրոհային հրացանները] նրանց հիմնական զենքերն են, և դրանք պետք է հանձնվեն։ Այսպիսով, նախ՝ զինաթափել «Համասին», երկրորդ՝ ապառազմականացնել «Գազան»», - ընդգծել է Իսրայելի վարչապետը։
Խոսելով անկլավի ապառազմականացման մասին՝ Նեթանյահուն նշել է, որ արմատականների կողմից օգտագործվող ստորգետնյա ենթակառուցվածքների մի մասը դեռևս մնում է նրա տարածքում։ «Նրանք այնտեղ դեռևս թունելներ ունեն։ Մենք ապամոնտաժել ենք մոտ 150 կիլոմետր թունելներ 500 կիլոմետրից, և մենք պետք է ավարտենք աշխատանքը», - ասել է նա։