Գեներալ-լեյտենանտ Ալեքսեեւի վրա կրակած անձը ձերբակալվել է, Կիեւը հերքել է մահափորձին իր մասնակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւի վրա կրակած անձը ձերբակալվել է։
Ըստ Shot-ի՝ կասկածյալն իր հանցակցի հետ միասին Դուբայից տեղափոխվում է Մոսկվա։
Ալեքսեեւը վիրահատությունից հետո գիտակցության է եկել։ Նա խոսում է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում, գրել են ռուսական ԶԼՄ-ները։
Երեկ Մոսկվայում մահափորձ է կատարվել բարձրաստիճան զինվորականի դեմ։ Հարձակվողը մի քանի կրակոց է արձակել ու փախել։ Գեներալը ողջ է մնացել։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիեւը որևէ մասնակցություն չունի Վլադիմիր Ալեքսեեւի դեմ մահափորձին։