ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Իշխող թիմում, նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ նախընտրական կարգախոս, երգ, սիմվոլիկաներ ընտրելու ուղղություններով։ Այս հարցերով խումբ է աշխատում՝ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Կարծես վերջնական եզրահանգման են եկել, որ նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը «Վարչաբենդի» հիմնն է նաեւ դարձել, իսկ քարոզչական սիմվոլիկան, ինչպես նախապես գրել էինք, լինելու է Փաշինյանի՝ մատներով սրտիկը: Փոխարենը կարգախոսի հարցում դեռ վերջնական որոշման չեն եկել, բայց այն լինելու է խաղաղության վերաբերյալ` «խաղաղություն» բառի կիրառմամբ։