Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը խզում է կապերը Ռուսաստանի հետ, իսկ մենք պատասխանում ենք հացահատիկի մատակարարումներով և բարեկամության հավաստիացումներով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների շուրջ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, գրում է bloknot.ru–ն։ Երևանի քաղաքական գործիչներն ավելի ու ավելի են շեշտում, որ ռուսների հետ ոչ մի կապ չեն ուզում ունենալ։ Օրինակ խորհրդարանի խոսնակ Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը այլևս չի մասնակցում ՀԱՊԿ-ին, իսկ Ռուսաստանի մասնակցությունը «Թրամփի ճանապարհ» նախագծին  աբսուրդային է։ Մենք էլ, մեր կողմից, ակտիվորեն մատակարարում ենք Հայաստանին հացահատիկ, պատրաստ ենք վերականգնել երկաթուղին դեպի Ադրբեջան և Թուրքիա և բառացիորեն համոզում ենք տեղական իշխանություններին հանգիստ վերաբերվել դրան և պահպանել լավ, գործընկերային հարաբերություններ։ Միևնույն ժամանակ, Երևանը պատրաստվում է խզելով կապերը «Ռոսատոմի» հետ իր ատոմակայանի կառուցման պայմանագիրը հանձնել Միացյալ Նահանգներին։ Երբ ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանին հարցրել են, թե արդյո՞ք երկիրը շարունակում է ստորագրել ՀԱՊԿ–ի կողմից ընդունված փաստաթղթերը, նա ընդգծել է, որ Հայաստանը որևէ ձևաչափով չի մասնակցում ՀԱՊԿ-ին։ Լրագրողի հարցը օդից չէր հնչել. Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանը պահպանում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակը, և որ Մոսկվան աջակցում է Երևանի ակտիվ և լիարժեք մասնակցությանը ՀԱՊԿ–ին, քանի դա կարևոր է Հայաստանի անվտանգության համար:

Սակայն, ըստ Սիմոնյանի, իր երկրի համար դա արդեն անցյալում է: Նույն հանդիպման ժամանակ խոսնակին հարցրել են, թե արդյո՞ք Ռուսաստանը կմասնակցի «Թրամփի ճանապարհ»–ի (TRIPP) նախագծին, և Սիմոնյանը անգամ հենց նման գաղափարն է անվանել աբսուրդ: Խորհրդարանի խոսնակի հայտարարություններին զուգահեռ, Հայաստանի ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ իր երկիրը սկսում է իր էներգետիկ համակարգը Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հետ համաժամեցնելու ուղին, և Ռուսաստանը այդ ցանկում չէ: Այսպիսով, ինչպե՞ս մենք արձագանքեցինք: «Ռուսաստանը չի թողնի իր ավանդական դաշնակիցներին՝ Հայաստանին, Սիրիային, Վենեսուելային և Իրանին, ԱՄՆ–ի ողորմածությանը», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Չափազանց երկիմաստ հայտարարություն՝ հաշվի առնելով Սիրիայում և Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունները: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը ոգեշնչվի այն փաստից, որ մեր աջակցության շնորհիվ իրենց մոտ կիրականացվեն նմանատիպ սցենարներ։ Սակայն Լավրովը, ակնհայտորեն, չի անհանգստանում նման տրամաբանությունից։ Նրա խոսքով «Հայաստանը հասկանում է, թե ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի բարի մտադրությունների հետևում»։ Ռուսաստանի ԱԳՆ–ի հայտարարությունների համաձայն «մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ամուր իրավական շրջանակի վրա, որն ամրագրում է դաշնակցային կարգավիճակը»։

Սակայն, լիովին անհասկանալի է, թե որտե՞ղ և ինչպե՞ս է այդ կարգավիճակը դրսևորվել կամ կդրսևորվի։ Մենք չեզոք դիրք ենք գրավել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ, և հիմա Երևանը խզել է բոլոր կապերը ՀԱՊԿ-ի հետ։ Դատելով Ռուսաստանի ԱԳՆ–ի հայտարարությունից այդ հարցում միակ շփման կետը «ռուսական ռազմաբազան և մեր սահմանապահներն են, որոնք հանդես են գալիս որպես Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության հիմնական տարրեր»։

Նաև հաղորդվել է, որ Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ռուսական հացահատիկի նոր խմբաքանակ՝ 25 երկաթուղային վագոն 1746 տոննա ընդհանուր բեռով։ Տարանցիկ բեռնափոխադրումների մեկնարկից ի վեր (2025 թվականի վերջին) Հայաստան է մտել 285 երկաթուղային վագոն մոտ 20,000 տոննա հացահատիկով: Ռուսաստանը նաև քննարկում է երկաթուղու վերականգնումը Հայաստանում՝ Իջևանի և Ախուրիկի հատվածներում: Այդ հատվածները, ի դեպ, տանում են դեպի Թուրքիա և Ադրբեջան: Այլ կերպ ասած, մենք կօգնենք Երևանին լոգիստիկա հաստատել այն երկրների հետ, որոնցից փորձում ենք պաշտպանել Հայաստանին: Ավելին, Վլադիմիր Պուտինը հրամայել է ընդլայնել մարդասիրական առաքելությունները և մարդասիրական օգնության ծրագիրը դեպի բարեկամ երկրներ, այդ թվում Հայաստան: Մինչդեռ, մինչ մենք ընդլայնում ենք Հայաստանին տրամադրվող օգնությունը, ԱՄՆ–ը փորձում է մեզանից խլել այդ երկրում ատոմակայան կառուցելու պայմանագիրը: Սա, մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Վենսի փետրվարին Երևան կատարելիք այցի նպատակներից մեկն է: Պաշտոնական օրակարգը, ըստ առկա տեղեկությունների, կկենտրոնանա միջուկային ոլորտում համագործակցության և Հայաստանում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման հեռանկարի քննարկման վրա:

Մեծամորի գործող ատոմակայանը կգործի մոտավորապես մինչև 2036 թվականը: Սա ֆիքսված հորիզոն է, որից այն կողմ երկիրը չի կարող իրեն թույլ տալ ապրել առանց նոր ռեակտորի կամ նոր կայանի: ԵՎ կա միայն երկու այլընտրանք. կամ կառուցել նոր ատոմակայան հիմնված ապացուցված տեխնոլոգիաների վրա (այսինքն Ռուսաստանի), կամ անցնել այլ ձևաչափերի, այդ թվում փոքր մոդուլային ռեակտորների, որոնք ԱՄՆ–ը ակտիվորեն գովազդում է որպես «ապագայի էներգիա»:

Քաղաքագետ Արման Ղուկասյանը, գրելով բացառապես «Արտաքին թշնամի» հեռուստաալիքի համար, նշել է, որ մինչ «Ռոսատոմը» Հայաստանին էներգետիկ համակարգում առաջարկում է վաղուց յուրացված, առևտրային օգտագործման մեջ գտնվող և արդեն ինտեգրված տեխնոլոգիաներ, ԱՄՆ–ը պարզապես ցանկանում է «փորձարկել» իր նորարարությունը մեկ այլ երկրի, տվյալ դեպքում Հայաստանի, տարածքում:

«Տասնամյակների աշխատանքը հիմնված է եղել «Ռոսատոմի» որոշումների վրա: Մեծամորի ատոմակայանը (ԱԷԿ) հաջողված է, ցուցադրում է կայունություն և տնտեսական կանխատեսելիություն: Ավելին, «Ռոսատոմ»-ն ունի ամբողջական ցիկլ՝ նախագծումից մինչև վառելիքի սպասարկում: Սակայն վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները խուսափում են Ռուսաստանի հետ համագործակցությանից և ցուցադրում ԱՄՆ–ի ուղղությամբ շարժվելու պատրաստակամություն: Ընդհանուր առմամբ, իրավիճակը վկայում է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում առկա խորը ճգնաժամի մասին, և իրավիճակը շտկելու համար կարևոր է հասկանալ, թե ո՞վ է մեղավոր դրանում՝ Ռուսաստանը, թե՞ Հայաստանը»,– գրել է Ղուկասյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии
Самое популярное