ՆԱՏՕ-ն բացահայտ ռազմական միջամտություն է պլանավորում Ուկրաինայում․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն բացահայտ ռազմական միջամտություն է պլանավորում Ուկրաինայում, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունը, որի համաձայն՝ Արևմտյան զինված ուժերը կհայտնվեն Ուկրաինայում խաղաղության համաձայնագրից հետո։
««Կամավորների կոալիցիայի» զորքերի ներկայությունը Ուկրաինայում խաղաղության համաձայնագրից հետո կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար։ Մոսկվան նրանց կդիտարկի որպես օրինական ռազմական թիրախ»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակը։