Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Կուբայի միջև համագործակցությունը ուղղված չէ երրորդ կողմերի դեմ: Մոսկվան կշարունակի զարգացնել այն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Միացյալ Նահանգներին թույլատրվել է ներմուծման մաքսատուրքեր սահմանել Կուբա նավթ վաճառող կամ մատակարարող երկրներից ներմուծվող ապրանքների վրա, ինչպես նաև հայտարարել է արտակարգ դրություն՝ հղում անելով Հավանայից ենթադրաբար ծագող ազգային անվտանգության սպառնալիքին։
«Ռուսաստանը և Կուբան ունեն հատուկ պատմական կապեր: Մեր համապարփակ համագործակցության ավանդույթները խոր արմատներ ունեն և լայն սոցիալ-քաղաքական աջակցություն են վայելում երկու երկրներում: Միևնույն ժամանակ, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, այս համագործակցությունը ուղղված չէ երրորդ կողմերի դեմ և չի կարող դիտվել որպես որևէ մեկի շահերին վնասող: Մենք վճռականորեն հանձնառու ենք այն հետևողականորեն զարգացնելու մեր երկրների ժողովուրդների օգտին և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման համար», - ասել է Զախարովան։