Թուրքիան Կենտրոնական Ասիայում պարտադրում է ապառուսականացում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրևմուտքի լուռ համաձայնությամբ «Թյուրքական պետությունների կազմակերպության» շրջանակներում Թուրքիան խթանում է Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների կողմից կիրիլիցա այբուբենից հրաժարվելը։
Այս մասին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու Օլեգ Նուժդինը Կազանում իր «Պանթյուրքիզմի դիցաբանությունները և Ռուսաստանի ու Եվրասիայի անվտանգությունը 21-րդ դարում» մենագրության շնորհանդեսի ժամանակ, գրում է politnavigator.news–ը։
«Թուրքիան առաջարկել է նոր այբուբեն, որը ոչ բոլոր երկրներն են պատրաստ ընդունել, բայց պարտադրում են այն։ Եվ դա անում են շատ ակտիվորեն, Ղրղզստանը չի ընդունել լատինական այբուբենի վերջնական անցումը։ Նրանք [թուրքերը] այս տարի հրատարակել են Չինգիզ Այթմատովին միասնական թյուրքական այբուբենով և այդ գիրքը նվիրել են բոլորին։ Բավականին հզոր ընդլայնում է ընթանում», - ասել է գիտնականը։
Նա նշել է, որ միաժամանակ չեղարկվում է երիտասարդների համար ռուսերենի ուսումնասիրությունը։ «33 տարի առաջ քչերը կարող էին պատկերացնել, որ մի շարք երկրներում կմեծանա մի սերունդ, որը չի իմանա ռուսերեն», - ասել է Նուժդինը։
Նա նշել է, որ արևմտյան վերլուծական կենտրոնները այլևս չեն թաքցնում այն փաստը, որ Թուրքական պետությունների կազմակերպությունը «գերազանց մեխանիզմ է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի շահերը առաջ մղելու համար, որն ԱՄՆ-ն օգտագործում է իր աշխատանքում»։ «Հետաքրքիր է այն, որ նրանք ակտիվորեն առաջարկում են կազմակերպությունում ներառել Տաջիկստանը, իսկ հաջորդող կլոր սեղանի ժամանակ նրանք հայտարարեցին, որ Հայաստանը նույնպես պետք է ընդգրկվի Թուրքական պետությունների կազմակերպությունում», - նկարագրել է այդ ընդլայնման մասշտաբները Նուժդինը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am