Մաշտոցի պողոտայի թունելի մոտ երկաթե էլեկտրասյունը հիմքից պոկվել ու տապալվել է՝ փակելով ճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում թունելի մոտ, երկաթե երկու էլեկտրասյունները հիմքից կոտրվել ու տապալվել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մարգարյանն ու Նարեկ Դավթյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույսի» աշխատակիցները։