Բացվել է աշխարհի ամենաերկար թունելը․ Չինաստան (լուսանկարներ)
ՖՈՏՈՉինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար թունելը, հաղորդել է երկրի պետական ռադիոն։
Տիանշան Շենգլի թունելն ավելի քան 22 կիլոմետր երկարություն ունի։ Այն անցնում է Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանում Տիանշան լեռներով և տեղակայված է Ուրումչի-Վեյլի արագընթաց մայրուղու վրա, որը հայտնի է նաև որպես «Ուվեյ արագընթաց մայրուղի»։
Թունելի շինարարությունը սկսվել է 2020 թվականի ապրիլին։ Նախագծի ներդրումները կազմել են 46.7 միլիարդ յուան (6.63 միլիարդ դոլար)։
Գործարկումից հետո լեռնային տեղանքով ճանապարհորդության ժամանակը, կանխատեսումների համաձայն, մի քանի ժամից կկրճատվի մինչև 20 րոպե։