Վրաերթ՝ Սարուխան գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթ Աբրահամյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Սարուխան բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռազմիկ Ղարիբյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է ոչ սթափ (խմած)։