Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իշխանությունների վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին տարիներին գործող քաղաքական ուժի իշխանության օրոք շատ մեծ ցավ ու հիասթափություն է ինձ պատճառում այն, որ մեր երկրում իրավունքի գերակայությունն այս աստիճան նահանջել է, որ մեր երկրում իրավական պետության հենասյունային սկզբունքները այսպիսի տկար վիճակում են, օրինակ՝ իրավական, ժողովրդավար պետության կարևորագույն ցուցիչներից այնպիսիք, ինչպիսին, օրինակ՝ իշխանությունների տարանջատումն է զտման ու հակակշռման մեխանիզմներով, ըստ էության, մեր երկրում այլևս արտացոլված չէ։ Հատկապես խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում դրանք պետք է ընդգծված տարանջատված լինեն ու զսպեն մեկը մյուսին, և ինչպես մեր Սահմանադրության մեջ ուղղակի արտացոլված է, օրինակ՝ խորհրդարանը՝ օրենսդիր մարմինը, վերահսկում է գործադիր իշխանությանը, ցավոք, գործնականում լրիվ հակառակ պատկերն է, երբ խորհրդարանը դարձել է գործադիր իշխանության սպասարկուն այն պայմաններում, երբ իրենք այն բացառիկ քաղաքական ուժն էին, որը բացարձակ մեծամասնություն ունեցավ Հայաստանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը, երբ առաջարկում ենք ամփոփել 2025 թվականն իրավական ձեռքբերումների, եթե այդպիսիք եղել են, և բացթողումների տեսանկյունից։

Ընդգծում է՝ իրենց մասնագիտական արժանապատվությունը շարունակում է տկար վիճակում մնալ։ «Մի շարք խախտված իրավունքների թվում, երբ մեծապես քաղաքական հայացքներով ու քաղաքական իրավունքներն էին ոտնահարվում (մեր երկրում մշտապես այս տարիների ընթացքում մեծաքանակ քաղաքական բանտարկյալներ ենք ունեցել), այս տարին նաև առանձնացավ մարդու անձնական իրավունքների ոտնահարումով, այնպիսին, ինչպիսին խղճի, դավանանքի ազատությունն է, ու հատկապես ընդգծվեց այս իշխանության անթույլատրելի վարքագիծը մեր Եկեղեցու նկատմամբ։ Ամեն տարի մի նոր կարմիր գիծ են հատում, ու այս տարվա կարմիր գիծը մեր Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն էր, որը ցանկացած նորմալ, ընդ որում՝ ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այլև ցանկացած հայ մարդու համար անթույլատրելի է։ Մեր Սահմանադրությունը, ընդգծելով Եկեղեցու բացառիկ կարգավիճակը, տալիս է, թե որն է նրա գործունեության հիմնական նպատակը։

Դա հայի ինքնության պահպանումն է. պատահական չէ այդ բացառիկ կարգավիճակը, որը վրա է հասել հարյուրամյակների ընթացքում, և այո՛, Եկեղեցին այն հնագույն ինստիտուտն է, որի միջոցով և որի շնորհիվ կարողացել ենք այդ հարյուրամյակներում, չունենալով շատ հաճախ պետականություն, գոյատևել որպես ազգ։ Մեր Սահմանադրության մեջ խտրականությունը նաև ազգային պատկանելությամբ է որոշվում։ Եկեղեցու դեմ արշավի ֆոնին Եկեղեցու կողքին շատ մարդիկ են կանգնած, ովքեր, օրինակ՝ աթեիստ են, բայց ունեն որոշում, որ հայ են, իրենց որոշումը հստակ է իրենց ազգային պատկանելության հարցում, և բանական, ողջամիտ մարդիկ հստակ գիտակցում են, որ սա պայքար է իրենց ինքնության դեմ։ Տարին ամփոփում ենք հետևյալ կերպ. կրկին արձանագրում ենք մարդու իրավունքների խախտված խմբեր, կրկին արձանագրում ենք իրավական ու ժողովրդավար պետության խախտված հենասյունային սկզբունքներ, որոնք այդպես էլ չեն վերադարձել ու վերականգնվել իրավական պետության ծիր, կրկին արձանագրում ենք, որ այդ խախտումները ընդլայնվում են, բազմատեսակ են դառնում և պոտենցիալ ունեն ահագնանալու։ Ընդգծենք, որ այս տարի նաև փաստաբաններ ապօրինաբար ազատազրկվեցին և ծայրահեղ անհամարժեք միջավայրում։ Խոսքի ազատության հիմքով անհամարժեք բռնության ենթարկվեցին մարդիկ, օրինակ՝ խոսքս Վազգեն Սաղաթել յանի ու Նարեկ Սամսոնյանի մասին է, այդ իրավիճակի համար իրավունքն ու օրենքն ուներ լուծում, կարող էին պարզ դատավարական ընթացակարգով զրպարտության և վիրավորանքի հիմքով դատի տալ իրենց, բայց ոչ երբեք Ազգային անվտանգության ծառայությունը ներխուժեր մարդկանց տներ և նրանց բերման ենթարկեր, և այնուհետև մարդկանց նկատմամբ կիրառվեր ամենածանր խափանման միջոցը։ Նույն իրավիճակն ունենք Եկեղեցու հետ կապված։ Այս պահին չորս սրբազան հայրեր ազատազրկված են, այս պահին ունենք մեծանուն բարերար, ով ազատազրկված է, ցավոք, շարքը կարելի է շարունակել։ Հենց միայն քաղբանտարկյալների թվաքանակով անթույլատրելիության սահմաններն անցած են, ու կրկին ընդգծում եմ՝ սա մեզ տալիս է հիմք շարունակելու մեր պայքարը, սա հիմնական դրդապատճառներից մեկը պետք է հանդիսանա մեր պայքարն աննահանջ իրականացնելու, որովհետև իմ մշտական մոտիվացիան, ցանկությունը, այս պայքարի հիմնական մղումը եղել է դեպի վերականգնված իրավունքի գերակայություն, դեպի ժողովրդավար ու իրավական պետության ծիր վերադառնալու ցանկությունը։ Ուզում եմ ապրել իրապես ժողովրդավար և իրավական Հայաստանի Հանրապետությունում, որտեղ չկան պայմանական արժեքներ, որտեղ խաղաղությունն ու մեր սահմանները ոչ թե մշտական վտանգի ներքո են, այլ երաշխավորված են ամուր հիմքերով»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով 2026 թվականից իր ակնկալիքներին, հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունները, որոնք ջրբաժան են լինելու, իրավապաշտպանը նշում է՝ 2026 թվականը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության պատմության համար լինելու է բախտորոշիչ թվական: «Բախտորոշիչ է, որովհետև սպասվում են խորհրդարանական հերթական ընտրությունները, բախտորոշիչ է, որովհետև այդ խորհրդարանական ընտրությունների ելքով է պայմանավորված լինելու ընդհանրապես մեր ազգի ու պետականության ճակատագիրը։ Ինչո՞ւ, որովհետև այսօրվա քաղաքական ուժը, որն ունի նպատակ ու նկրտում հերթական անգամ վերարտադրվելու՝ որպես իշխանություն, արդեն հստակ տեսլական է ներկայացրել իրենց վարչության վերջին ժողովում, թե ինչ են անելու, եթե ստանան ժողովրդի քվեն։ Իսկ անելու են հետևյալը. փոխելու են մեր Սահմանադրությունը, փոխելու են մի տեքստով, որի հետ կապված յոթ տարուց ավելի աշխատանքներ են տանում, բայց թղթին տրված գեթ 1 հոդված չենք տեսել, միևնույն ժամանակ լսել ենք թշնամու պահանջը մեր Սահմանադրության փոփոխված տեքստի վերաբերյալ, որը բավականին մտահոգիչ է։ Համոզմունք ունեմ, որ եթե այդպիսի փոփոխություն տեղի ունեցավ, այդ հիմքերով հետագայում հարցականի տակ է դրվելու մեր պետականության ճակատագիրը։ Իրենց տեսլականով ու Ադրբեջանի պահանջներով և գործողություններով կա «Արևմտյան Ադրբեջանի» վերականգնման ծրագիր, նաև, այսօրվա իշխանության խոսույթով, այսպես կոչված, անկլավների, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են համարվում՝ ըստ վարչատարածքային բաժանման մասին օրենքի, «վերադարձի», իսկ իրավական գնահատմամբ՝ հանձնման գործընթաց կա։ Այսինքն՝ եթե 2021 թվականի ընտրություններին ես, որպես փորձագետ, ահազանգում էի, որ նրանց վերարտադրման պարագայում ակնհայտորեն կորցնելու ենք Արցախը, այսօր ահազանգում եմ, որ նրանց վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր համար խոր, համապարփակ, սառը դատողությամբ, բայց նաև որոշակի էմոցիաներով առաջնորդվելով՝ վճռական որոշում կայացնի՝ արդյոք համաձա՞յն է Հայաստանի Հանրապետության նման հեռանկարի և պետականության կորստի վտանգներին ուղղակիորեն առերեսվելու օրակարգի հետ»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное