Կիևին ցուցաբերած խելահեղ աջակցության և ռուսական էներգակիրներից հրաժարվելու պատճառով կզրկվեք նույնիսկ ձեր տոներից. Զախարովան՝ Եվրոպային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւշքի եկեք և դադարեցրեք ինքնավնասումը, հակառակ դեպքում Կիևին ցուցաբերած խելահեղ աջակցության և ռուսական էներգակիրներից հրաժարվելու պատճառով դուք նույնիսկ կզրկվեք ձեր տոներից, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Եվրոպային:
Զախարովան մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Բրյուսելի և մի շարք եվրոպական մայրաքաղաքների կողմից Ռուսաստանից էներգամատակարարումից հրաժարվելու և խնայողության միջոցառումներ ձեռնարկելու, ինչպես նաև տոնական միջոցառումներն ու ավանդական լուսավորությունը չեղարկելու քաղաքական որոշման հետևանքով Բեռլինի Նոր տարվա տոնակատարությունը Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ բացօթյա միջոցառում կենդանի երաժշտությամբ և հրավառությամբ, որը գրավել էր մարդկանց ամբողջ Եվրոպայից, վտանգի տակ է։
«Նաև հայտնի է դարձել, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Բեռլինի օրենսդիրներն ամբողջությամբ չեղարկել են Բեռլինի ամենամեծ փողոցներից մեկի՝ Կուրֆյուրշտենդամի Սուրբ Ծննդյան լուսավորությունը՝ ծախսերի հետ կապված մտահոգությունների պատճառով», - հավելել է Զախարովան։