Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կարող է միանալ «Թրամփի երթուղուն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվան պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երևանի հետ «Թրամփի երթուղի» նախագծի շուրջ և քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը, գրում է vestikavkaza.ru–ն։ «Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը», - ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ նախագծին Ռուսաստանի մասնակցության համար բավարար հիմքեր կան. «Ըստ էության, մեր առջև եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու մի հատված է»։

Նա հիշեցրել է, որ «Ռուսական երկաթուղիներ» դուստր ձեռնարկություն  «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա և «տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը»։

Դիվանագետը նաև նշել է, որ «Թրամփի երթուղին» մեծամասամբ կանցնի ռուս սահմանապահների պատասխանատվության տարածքով: «Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի», - ասել է նա։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ԻՄԵՄՕ) հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիչինը vestikavkaza.ru-ի թղթակցի հետ զրուցում նշել է ռուսական նոր նախաձեռնության բնական լինելու մասին՝ հաշվի առնելով Մոսկվայի հիմնարար հետաքրքրությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։

«Ռուսաստանի շահագրգռվածությունը ոչ այնքան «Թրամփի երթուղուն» միանալն է, որքան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնարար խթանումը։ Նախագիծը, որը սկզբում կոչվում էր Զանգեզուրի միջանցք և այժմ իրականացվում է նոր անվամբ՝ «Թրամփի երթուղի», հիմնված է Ռուսաստանի Դաշնության կողմից տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակելու առաջարկի վրա, որը նա արել էր հինգ տարի առաջ՝ Ղարաբաղյան պատերազմից հետո», - ասել է նա։

«Հետևաբար, Միխայիլ Կալուգինի՝ TRIPP-ին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ Երևանի հետ խորհրդակցելու գաղափարը Մոսկվայի ուշադրության լիովին բնական դրսևորում է այն կոնկրետ տարածաշրջանի նկատմամբ, որտեղ կենտրոնացած են Ռուսաստանի կենսական շահերը, և այն լոգիստիկ նախագծի նկատմամբ, որը ժամանակին մշակվել է ռուսական կողմից», - շարունակել է Ստանիսլավ Պրիչինը։

Միևնույն ժամանակ, փորձագետը կասկած է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը կհամաձայնվեն Ռուսաստանի մասնակցությանը «Թրամփի երթուղուն»։ «Դեռևս պարզ չէ, թե ինչպես այդ նախագիծը կիրականացվի։ Տեղեկություններ չկան այն մասին, թե որ ամերիկյան ընկերություններն են աշխատելու Սյունիքի մարզում, ինչ պայմաններով են նրանք ստանալու հողատարածքներ և ներդրումներ։ Հետևաբար, վաղաժամ է քննարկել նախագծի տեխնիկական կողմերը։ Սակայն պարզ է, որ Ռուսաստանին, հավանաբար, թույլ չեն տա մասնակցել գործնական աշխատանքներին», - նշել է նա:

«Չնայած նրան, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը տիրապետում և շահագործում է հայկական երկաթուղիները, ռուսական ընկերությունը չի հրավիրվի «Թրամփի երթուղի» երկաթուղու կառուցմանը։ Հայ-ամերիկյան նախագծի ամբողջ գաղափարն այն է, որ հետաքրքրություն առաջացնի որոշակի ամերիկյան ընկերությունների մոտ և ԱՄՆ-ին ֆինանսական խթան տա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար», - եզրափակել է Ստանիսլավ Պրիչինը։

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное