Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընկերների համար կարող էր գնալ լուսնից քար բերելու». կամավոր Ղևոնդ Ղևոնդյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վեց կիլոգրամ քաշով է ծնվել տղաս։ Այդպես էլ իր մականունը մնաց «Գոջի»։ Այդ նույն անունը հետո հավերժացրեցի նաև իր քարի վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Ղևոնդի մայրիկը։ Որդու մասին խոսելիս նշում է՝ շատ աշխույժ էր, ընդունակ։ «Մանկությունից սկսած՝ տարբեր տեսանյութեր ունեմ Ղևոնդիս հետ կապված։ Մեկ շնչով մի քանի տասնյակ երգ և բանաստեղծություն էր ասում։ Բոլոր երգերը հայրենիքի, հողի մասին էին։ Չնայած իր աշխուժությանը, նաև միշտ ականջալուր էր մեր՝ իր ծնողների խոսքին։ Շատ հարգանքով էր բոլորի նկատմամբ։ 28 տարեկան տղա էր, բայց մի անգամ հոր հետ բարձր ձայնով չէր խոսել։ Ինձ էր օգնում տարբեր հարցերում։ Ժպիտը միշտ իր դեմքին էր։ Սպիտակամաշկ էր, բաց գույնի մազերով»։

Ղևոնդը ծնունդով Երևանից է։ Այստեղ է դպրոց և մանկապարտեզ հաճախել։ «Մանկապարտեզում աչքի էր ընկնում, դաստիարակները, տնօրենն իր հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունեին։ Բոլոր միջոցառումներում նա ներգրավված էր։ Ես միշտ ասում եմ՝ Ղևոնդն ամեն տեղ պետք է լիներ»։

1999-2001 թթ. Ղևոնդն ուսանել է Դավթաշեն վարչական շրջանի Սամվել Գևորգյանի անվան 189 դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարարվեստի ընդհանուր բաժին։ «Աղջիկս շատ լավ էր պարում։ Գնացինք, որ նա ընդունվի ուսումնարան, տղայիս էլ խոստացա՝ քեզ պոնչիկանոց կտանեմ, դու էլ քննությանը մասնակցիր։ Տղաս համաձայնեց։ Ղևոնդը քննության մտավ, ուշանում էր։ Մեկ էլ քարտուղարը դուրս եկավ՝ տիկին Գոհար, շնորհավորում ենք, Ղևոնդ Ղևոնդյանն ընդունվել է։ Ասացին, որ պայմանական մեկ տարով վերցնում են իրեն, քանի որ շատ լավ տվյալներ ունի, ընդունակ է, նաև շատ լավ էր պատասխանել բոլոր հարցերին։ Եվ մեկ տարվա փոխարեն նա սովորեց և ավարտեց Պարարվեստի ուսումնարանը։ Հիմա, երբ նկարներ, տեսանյութեր ենք հրապարակում, իր ուսուցիչները շատ սիրով են խոսում Ղևոնդի մասին։ Ավարտելուց հետո կապը պահպանում էր բոլորի հետ։ Բայց բանակից վերադառնալուց հետո կրթությունը պարարվեստի ոլորտում չշարունակեց»։

Ղևոնդի ժամկետային ծառայությունն անցել է Մատաղիսում։ Զորացրվելուց հետո՝ 2013 թվականին ընդունվել է ՔԱԳՎ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ և ստացել օդային տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման որակավորում։ Համատեղ աշխատել է Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցում՝ որպես անվտանգության պատասխանատու։ Ղևոնդն ուսանել է նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Տեղեկատվական անվտանգություն» ֆակուլտետում և ստացել բակալավրի որակավորման աստիճան։ Մայրիկն ասում է՝ այդտեղ հեռակա ուսուցմամբ էր սովորում։ Նույն ընթացքում նաև վարորդական իրավունք է ստացել և, տիկին Գոհարի խոսքերով, ամեն ինչ արել է ինքնուրույն։ «Գալիս էր տուն, փաստաթուղթը դնում սեղանին և ասում՝ տղուդ պաչի, բա մաղարիչ չե՞ս անում։ Ամեն ինչին հասել է սեփական ուժերով, ոչ մեկն իրեն չի օգնել, գիշեր-ցերեկ աշխատելով՝ նման լավ արդյունքների էր հասել։ Շատ աշխատասեր էր, լուսավոր տղա էր, տղամարդու իդեալ էր»։

Ղևոնդն իր աշխուժությամբ և ընդունակ լինելու շնորհիվ իրեն «գտել» է աշխատանքային և ուսման տարբեր ոլորտներում։ «Շփվում էր զբոսաշրջիկների հետ, անգլերենին էր տիրապետում։ «Թուֆենկյանի» սեփականատերն իր մասին գրել է. «Ընկերների համար նույնիսկ կարող էր գնալ լուսնից քար բերելու»։ Իրոք, այդպիսին էր։ Բոլորին հասնող, օգնող, ձեռք մեկնող»։

Ղևոնդի հայրիկը մասնակցել է 2016 թվականի Քառօրյա պատերազմին, իսկ 44-օրյա պատերազմի օրերին աշխատել է շտապօգնության ծառայությունում։ «Զինվորներին է տեղափոխել այդ օրերին, շատերն աչքի առաջ են մահացել, շատերին կարողացել են փրկել, մինչև հիմա էլ տղաները գալիս-գնում են, ասում՝ մեզ կյանք եք տվել։ Որքան հնարավոր է՝ շատ տղաների է շտապօգնության մեքենայով տեղափոխել Երևան։ Պատվոգրեր, մեդալ ստացավ, բայց այդ օրերը հետք թողեցին իր առողջության վրա։ Դե, տղան էլ իր հայրիկից դա էր տեսել»։

Սկսվեց 44-օրյա պատերազմը։ Մայրիկն ասում է՝ որդուց փորձում էին շատ բան թաքցնել՝ ճանաչելով նրա բնավորությունը, վստահ լինելով, որ կնետվի մարտի դաշտ։ «Տանն էինք, ասաց՝ ես գնում եմ։ Բարկացա։ Արձագանքեց՝ 18 տարեկան տղերքն առաջին գծում կանգնած են։ Այդ օրը գնաց, բայց վերադարձավ։ Ուրախացա։ Բայց տղաս հստակ որոշում ուներ։ Սիրտս կտրտվում էր, տանն իր հետևից ման էի գալիս՝ Գոջի ջան, ցավդ տանեմ, մի գնա, ես քո կյանքով եմ ապրում։ Ժպտալով ասաց՝ մամ, քո կյանքով ապրի, ու սկսեց ծիծաղել։ Իրար դեմ-դիմաց նստեցինք, հեռախոսը զանգում էր, ասացի՝ անջատի, ասաց. «Մա՛մ, գնում եմ «ռադ» անեմ, գամ»։ Ինձ խաբեց։ Տանից դուրս եկավ, նորից հետ եկավ, հարցրեցի, թե ինչ է մոռացել, արձագանքեց՝ մոռացել եմ քեզ պաչել։ Փաթաթվեց, համբուրեց ինձ ու գնաց։ Առաջին հարկում էինք ապրում, միշտ պատուհանից իրար նայում էինք, համբույր ուղարկում։ Բայց այդ օրը լուռ, տխուր հայացքով գնաց»։

Ղևոնդը ճանապարհ է ընկնում Արցախ հոկտեմբերի 3-ին, անմահանում հոկտեմբերի 8-ին Ջրականում։ «Այդտեղ մի ծառ կա։ Ղևոնդս զոհվել է Ջրականի միայնակ ծառի տակ՝ ժպիտը երեսին։ Այդպես նաև գրքում եմ գրել»։

Հոկտեմբերի 9-ի առավոտյան արդեն բոլորն իմացել են Ղևոնդի զոհվելու լուրը՝ բացառությամբ ծնողների։ «Ամուսնուս երեկոյան ասել էին, որ վիրավոր է։ Բայց, երբ ամսի 9-ին տեսանք մեր տուն եկող մարդկանց, հասկացանք՝ լույսի պես երեխուս կորցրել եմ»։

Մայրիկն ասում է՝ Ղևոնդն ընկերուհի ուներ։ «Ընկերուհուն Արցախից գրել էր՝ քեզ ի՞նչ բերեմ, նուռ բերե՞մ։ Ուզում էր նշանվել, եղբորս տղան պատմում է՝ մեքենայի մեջ արդեն մատանիներ էր ընտրում»։

Ղևոնդն ավագ քույր ունի։ Մայրիկն ասում է՝ հրաշալի եղբայր էր Ղևոնդը և նույնքան հրաշալի քեռի։ «Քրոջ տղայի համար խենթանում էր, նա էլ այնքան նման է Ղևոնդիս։ Ուշադիր էր բոլորիս հանդեպ։ Ծննդյան օրերիս միշտ անակնկալներ էր անում։ 50-ամյակիս էլ այս ողբերգությունը պատահեց: Իր ծննդյան օրը սեպտեմբերի 8-ին է, զոհվելու օրը՝ հոկտեմբերի 8-ին, մյուս ամսվա 8-ին էլ իմ ծննդյան օրն էր։ 8 թիվը շատ էինք սիրում, բայց այն սև դարձավ»։

Ապրելու ուժի մասին։ «Իր անունը վառ պահելը դարձավ իմ ուժը։ Շատ վատ հոգեվիճակում էի, մի օր ծանոթներից մեկն ասաց. «Գո՛գ, եթե քեզ մի բան պատահի, Գոջիի գերեզմանը չորանալու է, տեր կանգնող չի լինի»։ Հավատացեք՝ միանգամից հավաքվեցի։ Բայց, իհարկե, աղջիկս մեծ դեր խաղաց, որ ուշքի գամ։ Մի օր ինձ ասաց. «Մա՛մ, առանց քեզ ես ու պապան չենք կարող»։ Ի վերջո, աղջիկս էլ իր եղբորն է կորցրել, այն էլ ինչպիսի եղբոր»։

Հ. Գ. Կամավոր Ղևոնդ Ղևոնդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Քասախի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»
Самое популярное