«Անվճար միանվագ տարանցում. Ի՞նչ մարտահրավերների են բախվում Բաքուն և Թբիլիսին»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական վերլուծության և քվանտային կառավարման ինստիտուտի Կովկասի ուսումնասիրությունների սեկտորի ղեկավար Եվգենյա Գորյուշինի Վրաստանի միջոցով Ադրբեջանից Հայաստան վառելիքի անվճար միանվագ տարանցում ապահովելու Թբիլիսիի որոշումը տեղավորվում է Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային լոգիստիկ լանդշաֆտում ի հայտ եկած իրավիճակում, գրում է eadaily.com–ը։
Հիշեցնենք, որ ըստ Վրստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության միանվագ մատակարարման հարցումը ստացվել է դեկտեմբերի 5-ին «գործընկեր երկրներից», որից հետո վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանով «Վրացական երկաթուղիներին» հանձնարարվել է անհապաղ կազմակերպել բեռի անվճար տեղափոխումը։ Որոշումը ներկայացվել է որպես միանվագ գործարք և ընդգծում է Վրաստանի դերը որպես «ռազմավարական և հուսալի գործընկեր» և՛ Բաքվի, և՛ Երևանի համար։ «Ադրբեջանի կողմից Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման և ադրբեջանա-վրացական միջանցքով ռուսական և ղազախական հացահատիկի մատակարարումների մեկնարկի ֆոնին, այս քայլը, կարծես, «գործնականում խաղաղություն» քաղաքականության շարունակությունն է։ Դա այն է, երբ քաղաքական լիցքաթափումը ամրապնդվում է փոքր, բայց կոնկրետ լոգիստիկ լուծումներով», - նշել է փորձագետը։
Վրաստանի համար այս ժեստը, ըստ Գորյուշինի, լուծում է մի քանի խնդիրներ։ «Այն ցույց է տալիս, որ երկիրը «խցանման կետ» կամ սակագնային խոչընդոտների աղբյուր չէ դեպի Հայաստան տարանցման համար, ինչը նախկինում քննարկման առարկա է եղել տարածաշրջանային լրատվամիջոցներում։ Միևնույն ժամանակ, կանխատեսելի տարանցիկ հանգույցի կերպարն է ամրապնդվում Միջին միջանցքով բեռնափոխադրումների աճի և Թբիլիսիի որպես Եվրոպայի և Ասիայի միջև հանգույցի կարգավիճակը ամրապնդելու ջանքերի ֆոնին», - հայտարարել է Գորյուշինան։
Բաքվի համար միանվագ անվճար տարանցումը ստեղծում է լրացուցիչ քաղաքական լծակներ, կարծում է փորձագետը։ «Սա ցույց է տալիս պատրաստակամություն գործնական քայլեր ձեռնարկելու կարգավորման ուղղությամբ առանց փոխելու Ադրբեջանի դերը որպես ռեսուրսների մատակարար և տարածաշրջանային մատակարարման շղթաների հիմնական օղակ։ Երևանի համար էլ սա սահմանափակ մասշտաբի, բայց ցուցիչ դրվագ է, որը մասամբ մեղմացնում է նախկին մեկուսացման հետևանքները և տեղավորվում է էներգետիկ և տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման գործընթացում», - բացատրել է նա։
Ավելի լայն իմաստով, ըստ փորձագետի, այս քայլը չի փոխակերպում տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը, բայց մատնանշում է հնարավոր ուղղություն, այն է շրջափակումների տրամաբանությունից անցում դեպի նպատակային, կառավարվող տարանցիկ ռեժիմներ։ Սակայն դրա երկարաժամկետ նշանակությունը կախված կլինի նրանից, թե արդյո՞ք այն կմնա բացառություն, թե՞ կդառնա Հարավային Կովկասի էներգետիկ և տրանսպորտային համակարգերում ինտեգրված կայուն համակարգի հիմք, եզրափակել է Գորյուշինը։