Հայտնի է Թրամփի «Ոսկե գմբեթի» հնարավոր արժեքը․ ԶԼՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արժեքը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է 175 միլիարդ դոլար, կկազմի մոտավորապես 1,1 տրիլիոն դոլար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական փորձագիտական գնահատականներին։
Գործակալության հաշվարկները հիմնված են զենքի և պաշտպանական համակարգերի արժեքի վրա, բայց չեն ներառում շահագործման ծախսերը, անձնակազմի ծախսերը և նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են տիեզերական խափանող սարքերի մշակումը։ Լրագրողները նշում են, որ այս գործոնները հաշվի առնելով՝ նախագծի ընդհանուր արժեքը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։
Գործակալությունը նաև գնահատել է ավելի սահմանափակ հակահրթիռային պաշտպանության համակարգի արժեքը, որը նախատեսված է միայն մեկ հակառակորդի կողմից լիարժեք հարձակումը հետ մղելու համար՝ եզրակացնելով, որ նույնիսկ այս տարբերակը կպահանջի 844,4 միլիարդ դոլար։