Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնաhարելով uպանած Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում է շնորհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2004 թվականին Բուդապեշտում hայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բանակի գնդապետի կոչում է շնորհվել, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Սաֆարովին 2017 թվականին արդեն փոխգնդապետի կոչում էր շնորհվել։
Մարգարյանի սպանության համար Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից 2006 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Այնուհետև՝ 2012 թվականի սեպտեմբերին, հունգարական կողմը մարդասպանին Բաքվին էր արտահանձնել։ Բաքու ժամանելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում էր շնորհել Մարգարյանին կացնահարած սպային, ով նորից անցել էր զինվորական ծառայության։
2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցել էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Փետրվարի 19-ին Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպայի դեմքին։