Սիսիանի համայնքային ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Բալաք գյուղի 36-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 36-ամյա տղամարդու տանը կից անասնագոմի տանիքում հայտնաբերվել են կանեփի թփեր՝ ընդհանուր 1135 գրամ քաշով:
Կատարվում է նախաքննություն։