Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները
ՍՊՈՐՏԼոս Անջելեսում հայտարարվել է 83-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության անվանակարգերը: ԴիԿապրիոյի «Մարտ առ մարտ» ֆիլմը գլխավորում է «Ոսկե գլոբուս»-ի անվանակարգերի ցանկը՝ ստանալով 9 անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերը, հաղորդել է BBC-ն:
Ֆիլմը, որը պատմում է նախկին հեղափոխականի դստեր առևանգման մասին, առաջադրվել է «Լավագույն մյուզիքլ/կատակերգություն» անվանակարգում, մինչդեռ ԴիԿապրիոն և նրա խաղընկերներ Շոն Փենը, Թեյանա Թեյլորը, Բենիսիո Դել Տորոն և Չեյս Ինֆինիտին բոլորը հավակնում են դերասանական մրցանակի։
Ֆիլմին հաջորդում են «Զգացմունքային արժեքը»՝ 8 անվանակարգով և «Մեղավորները»՝ 7 անվանակարգով։
Հաջորդը Քլոե Չժաոյի «Համնեթ»-ն է՝ 6 անվանակարգով, իսկ Գիլյերմո դել Տորոյի «Ֆրանկենշտեյն»-ը և Ջոն Չուի «Չարը. մաս 2»-ը ստացել են հինգական մրցանակ։
«Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են հետևյալ ֆիլմերը՝
«Ֆրանկենշտեյն»՝ Գիլյերմո դել Տորո
«Համնեթ»՝ Քլոե Չժաո
«Վթար»՝ Ջաֆար Փանահի
«Գաղտնի գործակալը»՝ Քլեբեր Մենդոնսա Ֆիլյո
«Մեղավորները»՝ Ռայան Քուգլեր
«Զգացմունքային արժեք»՝ Յոախիմ Թրիեր