Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը առաջարկել է Բաքվում անցկացնել 3+3 ձևաչափով հանդիպումը։
«Մինչ օրս այս ձևաչափով արդեն անցկացվել է երեք հանդիպում։ 2024 թվականի հոկտեմբերի հանդիպման ժամանակ առաջարկվել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդ հանդիպումը՝ Հայաստանում, եթե Երևանը համաձայնի։ Ցավոք, այդ ժամանակ նման համաձայնության չհասանք, և հայկական կողմը չհամաձայնվեց։ Այժմ իրավիճակը փոխվել է, և այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով։ Կարծում ենք՝ Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը», – ասել է Բայրամովը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։