Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր Եկեղեցու թուլացմամբ մեր հոգիներն են ուզում սպանել, ուզում են որպես ազգ մեզ թուլացնել, և այս իշխանություններն էլ սպասարկում են այդ օրակարգը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ամիսներ առաջ սկսվեց Եկեղեցու դեմ իշխանությունների կազմակերպած արշավը, փորձագիտական հանրույթը գոհունակությամբ էր նշում՝ Եկեղեցին ամուր է, չի տրվում սադրանքներին, բայց, ավաղ, վերջին շրջանում հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ անցնում են իշխանությունների «ճամբարը»։ Հայաստանի գործող իշխանությունները թույլ օղակներ գտան նաև Հայ առաքելական եկեղեցու ներսում։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանը հարվածներ հասցրեց Եկեղեցուն, որոշակիորեն թուլացրեց նրան։ «Նա որոշակիորեն սասանեց նրա ամրությունը, բայց չի կարելի ասել, որ սրանով Եկեղեցին քանդվել է։ Եկեղեցին ամուր է, և հնարավոր չէ այն այսպիսի արշավանքներով, տեխնոլոգիաներով քանդել։ 1725-ամյա նվիրապետական կառույց ունեցող այդ ինստիտուտը հնարավոր չէ այսպես քանդել։ Իհարկե, պատեհապաշտներ ամեն տեղ կան, և պատեհապաշտներ գտնվեցին նաև Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցում։ Շատ ցավալի է, որ այդ պատեհապաշտները նաև զբաղեցնում են հոգևոր բարձր պաշտոններ, նրանցից ոմանք էլ թեմակալ առաջնորդներ են։ Գաղտնիք չէ, որ նրանց՝ Կաթողիկոսի դեմ դուրս հանելը, հնազանդության ուխտը խախտելը տեղի է ունեցել պետական լծակների գործադրմամբ։ Իրենք էլ դա չեն թաքցնում, թե ինչ ինֆորմացիաներ, գաղտնալսումներ ունեն և այլն։ Ցավոք, մեր հայ հոգևոր սպասավորները, ովքեր իրականում չպետք է անեին շատ բաներ, ինչն արել են, բայց արած լինելով հանդերձ էլ այնքան քաջություն չունեցան իրենց մեջ, որ եթե իրենց կատարած քայլերի հետևանքով խայտառակվելու էին, թող խայտառակվեին, ներողություն խնդրեին և զղջային, դրանով շատ ավելի բարձր կլիներ նրանց պատիվը, քան իրենց չխայտառակվելու կամ ինչ-ինչ առաջարկությունների համար, ինչն ավելի ստորացուցիչ հանգամանք է, գնացին այս՝ իր բնույթով հակաեկեղեցական, հակաքրիստոնեական արշավին։ Իրենց հնազանդության ուխտը խախտեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Մեր զրուցակցի համար ցավալի է այս ամենը տեսնելը։ Բայց, միևնույն ժամանակ, երբ տեղի ունեցող իրադարձություններին նայում ենք մյուս կողմից, մաքրման պրոցես է տեղի ունենում։ «Ինչպես Աստվածաշնչում, առակներում է գրված, որոմը մաքրվում է ցորենից։ Սա մաքրման պրոցես է։ Այո՛, ցավոտ պրոցես է, այո՛, սրա արդյունքում հասարակության աչքին նվազում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հեղինակությունը։ Մարդիկ սկսելու են այս թեմաներով խոսել, թե տեսաք՝ Կճոյանը, Գևորգ, Վազգեն սրբազանները և մյուսները դուրս եկան Կաթողիկոսի դեմ, մարդիկ սկսելու են քննարկել նրանց։ Հետո սկսելու են քննարկել նրանց գործած մեղքերը՝ և՛ կանոնական, և՛ աշխարհիկ։ Ընդհանուր առմամբ, սա հայոց եկեղեցու հեղինակությունն ինչ-որ չափով նվազեցնում է, բայց եթե սա է գինը լինելու, որպեսզի Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին որոշակիորեն և՛ մաքրվի, և՛ իր ներսում առկա խնդիրներին լուծումներ տրվեն, թող որ այս պրոցեսն էլ տեղի ունենա։ Պարզապես վատն այն է, որ այս պրոցեսը քաղաքականացվում է։ Այսօր փորձում են Եկեղեցին քաղաքականացնել։ Իրենք են խոսում, որ իբր Եկեղեցու շատ սպասավորներ քաղաքականացված են, բայց այն, ինչ հիմա արվում է, սրանից ավելի քաղաքականացում չկա։

Նույնիսկ կարող եմ ասել, որ որոշ սպասավորների ոչ միայն քաղաքականացնում են, այլ ուղղակի կուսակցականացնում են, որովհետև չտեսնված ու չլսված բան է, որ պատարագի ժամանակ չհիշատակվի Վեհափառ Հայրապետի անունը, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն այդտեղ մասնակցում է պատարագին, այսինքն՝ ուժի, պարտադրանքի, ստիպողականության ազդեցության ներքո այն կանոնավոր ընթացքը, որը պետք է տեղի ունենա ծեսերի, խորհուրդների ժամանակ, տեղի չի ունենում, որովհետև պարտադրանք կա։ Պետությունը բռնազավթված է քաղաքական իշխանության կողմից, այդ պատճառով էլ համապատասխան հանցանքների մասին տրված հաղորդումները դատախազությունը թողնում է անպատասխան, դա էլ է հասկանալի ու տեսանելի։ Արդյունքում ունենք այսպիսի իրավիճակ։ Թող հասարակությունը տեսնի այս ամենը, գնահատի, և դա թող հիմք հանդիսանա իրենց դիրքորոշումները ձևակերպելու համար։ Հավատացյալները շատ ծանր վիճակում են հայտնվել։ Օրինակ՝ ես չգիտեմ՝ եթե գնամ Կոտայքի թեմի ցանկացած եկեղեցի և որոշեմ մասնակցել պատարագի, թեմի առաջնորդը՝ Քյարամյանը, ի՞նչ հրահանգ է տված լինելու իր քահանաներին, կատարելո՞ւ են քահանաներն այդ հրահանգը, թե՞ ոչ։ Երբ մասնակցում եմ պատարագի, ակնկալում եմ, որ պատարագը լինի ամբողջության մեջ և չզեղչվի Վեհափառ Հայրապետի անունը, և վեր ջում երգվի «Ամեն հա յ ի ս ր տ ի ց բխած...»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ շատ մարդիկ, ովքեր իրական հավատացյալներ են, այս խնդրի առաջ են կանգնելու։ «Բայց հույս ունենանք, որ սա երկար չի տևելու։ Սրանից ուղիղ 100 տարի առաջ էլ Եկեղեցին այսպիսի ճգնաժամային վիճակում էր հայտնվել, խորհրդային իշխանությունները նրա դեմ նոր եկեղեցի էին հիմնել՝ «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով։ Շատ եպիսկոպոսներ, քահանաներ էին դավաճանել Եկեղեցուն, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ»:

Սողոմոնյանի համար ակնհայտ է, որ տեղի ունեցող պրոցեսը տարբեր շահառուներ ունի, տարբեր՝ նույնիսկ իրար զուգահեռ նպատակներ է հետապնդում։ «Այն, ինչ տեղի է ունենում, միայն ներազգային, ներեկեղեցական խնդիրներ չեն։ Խնդիրներ գուցե կան, բայց չպետք է այսպես քննարկվեին։ Սա ակնհայտորեն թուրք-ադրբեջանական օրակարգ է, որի նպատակն է թուլացնել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին, քանդել այն, քանի որ Եկեղեցին մեզ համար բացառիկ նշանակություն ունեցող կառույց է մեր ազգային ինքնության տեսակետից, Եկեղեցին կրողն ու պահպանողն է մեր ազգային ինքնության և նաև համազգային կարևոր խնդիրների լուծման հարցում ունենում է իր ծանրակշիռ մասնակցությունը։ Մեր Եկեղեցու թուլացմամբ մեր հոգիներն են ուզում սպանել, ուզում են որպես ազգ մեզ թուլացնել։ Այս իշխանությունները, շատ լավ իմանալով այդ մասին, սպասարկում են այդ օրակարգը, որովհետև դրա դիմաց Բաքվից և Անկարայից իրենց աջակցում են իշխանությունը, աթոռը պահպանելու հարցում։ Երկրորդ հերթին՝ սա իրենից նաև քաղաքական կոնֆլիկտ է ներկայացնում, որտեղ Փաշինյանը ձգտում է կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ կառույց, որն իրենից ավելի բարձր հեղինակություն ունի, չունենա այդ բարձր հեղինակությունը։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին՝ որպես ինստիտուտ, ունի եռապատիկ ավելի բարձր հեղինակություն, քան կառավարությունը։ Եվ Փաշինյանի խնդիրն է նվազեցնել, նսեմացնել Առաքելական եկեղեցու հեղինակությունը, որպեսզի կոնսոլիդացիայի, համախմբման որևէ օջախ չլինի, որովհետև համախմբումը նա ընկալում է որպես համախմբում իր դեմ։ Ընդ որում՝ ճիշտ է ընկալում, որպես այդպիսին։ Նրան այս կոնֆլիկտն անհրաժեշտ է հասարակության աչքին, նաև ի դեմս Եկեղեցու առաջնորդության, Վեհափառ Հայրապետի, նոր չար ուժեր ցույց տալ, որոնց դեմ նա կռվում է։ Միշտ ինչ-որ չար ուժեր կան՝ «նախկիններ» կան, հիմա էլ Եկեղեցու առաջնորդությունն է։ Ուզում է ցույց տալ, որ անընդհատ պայքարի մեջ է, և դրանով իր ընտրազանգվածին ակտիվ վիճակի մեջ պահել»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное