Ինչպես ազատվել պարանոցի, ոտքերի և հոդերի ցավերից ժելատինի օգնությամբ
ՖՈՏՈՄասնագետների կարծիքով՝ մեջքի, հոդերի և ոտքերի ցավերի հիմնական պատճառը վատ կեցվածքն է: Սակայն գոյություն ունի մի բնական միջոց, որը կազատի ցավից և կամրապնդի ոսկրային հյուսվածքները: Սա շատ արդյունավետ դեղամիջոց է պարանոցի, մեջքի, հոդերի և ոտքերի ցավից ազատվելու համար:
Այս արդյունավետ միջոցի պատրաստման համար հարկավոր է միայն 150 գրամ ժելատին, որը կարելի է գնել ցանկացած խանութից: Երեկոյան՝ քնելուց առաջ, անհրաժեշտ է 2 ճաշի գդալ (5 գրամ) ժելատինը թրջել ¼ բաժակ սառը ջրով, լավ խառնել և թողնել ամբողջ գիշեր:
Գիշերվա ընթացքում թրմվելուց հետո դոնդողի վերածված ժելատինն առավոտյան հարկավոր է խառնել որևէ ըմպելիքին (թարմ հյութ, կաթ, յոգուրտ կամ թեյ) և խմել դատարկ ստամոքսին:
Այս մեթոդով բուժման կուրսը տևում է մեկ ամիս: Կուրսը կարելի է կրկնել միայն 6 ամիս անց: Սա շատ արդյունավետ միջոց է, որը վերականգնում է հոդերի շարժունությունն ու ազատում ցավից: Ընդ որում՝ դրական փոփոխությունները կնկատվեն ընդամենը 7 օր անց: Այս մեթոդով բուժված մարդիկ վստահեցնում են, որ այն իսկապես ազատում է մեջքի, ոտքերի ու ողնաշարի ցավերից:
Ժելատինի օգտակար հատկությունները.
· ամրապնդում է սրտամկանն ու հոդերը,
· խթանում է նյութափոխանակությունը,
· բարելավում է մտավոր կարողությունները,
· բարելավում է մաշկի գույնը,
· առաձգականություն է հաղորդում մկաններին ու ջլերին,
· կանխում է օստեոպորոզի ու օստեոարթրիտի առաջացումը,
· խթանում է մազերի ու եղունգների աճն ու ամրապնդում դրանց կառուցվածքը,
· նպաստում է դիսպլազիայի բուժմանն ու կանխում դրա առաջացումը: