««Աղոթքի նախաճաշը» չաշխատեց. ԱՄՆ-ը հրաժարվում է Փաշինյանից»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸստ բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանի վերջին շաբաթներին ավելի ու ավելի շատ են այնպիսի իրադարձություններ տեղի ունենում, որոնք ենթադրում են, որ Վաշինգտոնը հրաժարվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, գրում է EAdaily.com–ը։ Իր պնդումը հիմնավորելու համար Բադալյանը մի քանի փաստ է մեջբերել։
Թրամփ կրտսերի այցը չեղարկվեց: «ՄերՁևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի Թրամփի խոսնակ Թաքեր Կարլսոնին հարցազրույց տալուց հետո, որտեղ վերջինս մեղադրեց Փաշինյանին քրիստոնեության վրա հարձակվելու մեջ, Թրամփ կրտսերը բավականին ցուցադրաբար չեղարկեց իր այցը Հայաստան», - գրել է բլոգերը Telegram-ում։
«Աղոթքի նախաճաշը» չստացվեց: «Փաշինյանը Հայաստանում անցկացրեց Արևմուտքում մեծ ժողովրդականություն վայելող միջոցառում՝ «Աղոթքի նախաճաշ», որով նա մտադիր էր ստանալ աջակցությւոն իր հակաեկեղեցական արշավին, բայց իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Միջոցառման մասնակիցները պահանջեցին դադարեցնել Եկեղեցու հալածանքները, ապա գնացին հանդիպելու Գարեգին Բ կաթողիկոսի հետ և նման կերպ արտահայտեցին իրենց աջակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն: Սա ամերիկյան կողմի բացարձակապես բաց դեմարշն էր», - կարծում է Բադալյանը:
Պետդեպարտամենտի աշխատակցը այցելեց Ծիծեռնակաբերդ առանց հայ պաշտոնյաների ուղեկցության: «Իմ կարծիքով ամենաաղմկոտ դրվագը, որն ամբողջությամբ և անարժանաբար աննկատ է մնացել դա Էլիսոն Հուքերի այցն էր Ծիծեռնակաբերդ և դա նա արել էր առանց հայ պաշտոնյաների ուղեկցության, բայց փաստագրելով լուսանկարներով: Կարևոր է հասկանալ, որ դա իրականացնելու և հայկական պատվիրակությանը «դեն նետելու» համար անհրաժեշտ էր իրականացնել մի ամբողջ հատուկ գործողություն: Սա հնարավորինս բացահայտող և նվաստացուցիչ էր Հայաստանի կառավարության համար», - նշել է բլոգերը։
«Սասնա ծռերը», հղում անելով ամերիկյան աղբյուրներին, մեղադրել են Փաշինյանին Հայաստանում համակենտրոնացման ճամբար հիմնելու մեջ։ «Սա «անհավանական է, բայց փաստ» շարքից է: Արա Պապյանը հոդված է հրապարակել ամերիկյան հրատարակության համար, որը ոչ միայն սևացնոում է Փաշինյանին, այլ նաև հավասարեցնում է նացիստական Գերմանիայի նացիստների հետ։ Ընդ որում Փաշինյանը հոդվածի շապիկին է հայտնվել նացիստական համազգեստով։ Եզակի է», - նշել է Բադալյանը։
Նա նաև նշել է, որ «այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայում արագ զարգացող այն իրադարձությունների ֆոնին, որտեղ ԱՄՆ-ը ստիպում է Զելենսկիին ստորագրել խաղաղության պայմանագիր, ինչը, ըստ էության, հավասարազոր է կապիտուլյացիայի»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am