Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 143 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. Զոհվել է 1, վիրավորվել՝ 11 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 26-27-ը բացահայտել են 143 հանցագործություն:
Մասնավորապես, բացահայտվել է՝
47 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, փաստաթուղթ կեղծելու.
4-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, սառը զենք կրելու.
3 դեպք՝ խուլիգանության.
2-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել է նաև վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ բնակարանային գողության, խարդախության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։