Ինչ փորձել Հայաստանում. Լավագույն ուտեստներ + խոհանոցային ուղեցույց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանը ոչ միայն հնագույն տաճարներ և հանգած հրաբուխներ է, այլ նաև յուրահատուկ խոհարարական ավանդույթներ։ Փորձելով ազգային ուտեստներ և այցելելով տեղական ռեստորաններ դուք կներծծեք երկրի մթնոլորտը և կստեղծեք անմոռանալի հիշողություններ ձեր ճանապարհորդության մասին: Գաստրոնոմիական շրջագայությունը Հայաստանում համատեղում է հետաքրքիր էքսկուրսիաները, վարպետության դասերը և համեղ համտեսները, գրում է travelhub.by–ն:
Ի՞նչ փորձել Հայաստանում:
Հայկական խոհանոցը ճանաչված է որպես Ասիայի հնագույններից մեկը և հայտնի է իր վառ համերով ու բույրերով, իսկ հայկական շատ ուտեստների պատրաստման ավանդույթները հարյուրավոր տարիներ շարունակ չեն փոխվել:
Մենք Հայաստանի ազգային ուտեստները հավաքել ենք մեկ ցանկում։ Եթե դուք գործուղումներ եք կազմակերպում այդ երկիր կամ ծրագրում եք արձակուրդ այստեղ, անպայման փորձեք ամեն ինչ։
–Խորովածը հայկական շաշլիկն է, որը պատրաստվում է մարինացված մսի մեծ կտորներից (խոզի կամ տավարի միս)։ Հայկական ավանդական այս ուտեստը պատրաստվում է գրիլի վրա կամ թոնրում։
–Լավաշը հայկական ավանդական հաց է, որը թծում են թոնրում։ Այն հարթ է, բարակ և հաճախ օգտագործվում է միսը և բանջարեղենը փաթաթելու համար:
–Քյուֆթան խոշոր կոլոլակներ են, որոնք պատրաստվում են աղացած մսից (սովորաբար գառան մսից) համեմունքների ավելացումով։ Հայկական խոհանոցի լավագույն ուտեստների ցանկում քյուֆթան զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։
–Մածունը ֆերմենտացված կաթնամթերք է, որն օգտագործվում է այլ ուտեստներ պատրաստելու համար՝ կաթնաշոռ, չորթան (ղուրութ), սպաս (ապուր): Համը շատ նման է կեֆիրին։
–Պանիր: Հայերը շատ են սիրում սպիտակ աղաջրով պանիրներ, սիրված է նաև չեչիլը։
–Այլազանը բուսական շոգեխաշած է, որը պատրաստվում է սմբուկից, կարտոֆիլից, բուլղարական պղպեղից, կանաչ լոբիից, լոլիկից և համեմունքներից։
–Գաթան քաղցր խմորեղեն է, որը հաճախ մատուցվում է թեյի հետ: Նրա ներսում թաքնված է շաքարավազի և կարագի միջուկ։
Բաղարջը աղանդերային խմորեղենի այլ տեսակ է, բայց առանց միջուկի։ Այն աչքի է ընկնում իր ճանաչելի ձևով։
–Հայկական կոնյակը՝ այդ թունդ ըմպելիքը հայտնի է ամբողջ աշխարհում։ Այն պատրաստված է տեղական խաղողի սորտերից և ունի յուրահատուկ համ։
–Տոլման լցոնված խաղողի տերևներ են՝ սովորաբար մսով և բրնձով, բայց երբեմն լոբիով, համեմված համեմունքներով։ Եթե չգիտեք, թե ինչ կարելի է փորձել հայկական խոհանոցից, փորձեք տոլմա։
Հայաստանում հեշտ է գտնել ազգային խոհանոց առաջարկող հաստատություններ։ Լավաշ Ռեստորանն ու Պանդոկ Երևանը մատուցում են ավանդական նախաճաշեր, ճաշեր և ընթրիքներ՝ պատրաստված ամենաթարմ ֆերմերային արտադրանքներից: Քամանչայում կգտնեք ազգային համ, իսկ անցյալ դարի հայ տնային տնտեսուհիների բաղադրատոմսերի համար այցելեք Զեփյուռ: Արագ և հագեցած խորտիկի համար այցելեք Ջիջիլ պանդոկ: Երեխաներին դուր կգա Grand Candy-ի քաղցր բլիթները, իսկ մեծահասակները կգնահատեն թխված ապրանքները Louis Charden-ում: Հետաքրքիր աղանդեր կգտնեք նաև Granatus հրուշակեղենի արտադրամասում։
Շատ հայկական գինեգործարաններ առաջարկում են տեղական գինիների և կոնյակների համտեսներ: Առավել հայտնի են Ոսկենին, Մոմիկը, Վան Արդին և Արմենիա Վայն Քամփնին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am