Ալեքսանդր Հակոբյանն Իսպանիայի հավաքականի հետ արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
ՍՊՈՐՏԱլեքսանդր Հակոբյանը (73 կգ) Իսպանիայի հավաքականի հետ արծաթե մեդալ է նվաճել 2025 թվականի Թեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։
Շվեյցարիայում Հակոբյանը հաղթել է Վրաստանի, Բոսնիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներին, բայց եզրափակչում պարտվել է ռուս մարզիկին։
Հայաստանի հավաքականից Վաչե Նուրիջանյանը (73 կգ) և Էմիլ Բեդիրյանը (68 կգ) մրցել են երրորդ օրը, բայց պարտվել են իրենց առաջին մենամարտերում։