Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանի արևմտյան «բարեկամների» ազդեցությունը հայ երիտասարդությանը հեռացնում է Ռուսաստանից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Հայաստանի իշխանությունները բարձրաձայնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների դադարեցումը և ցուցադրաբար փորձում են հեռանալ վերջին շրջանի սերտ պատմական կապերից, արևմտյան «բարեկամներ»–ն են շտապում լրացնել առաջացած բացերը։ Ռուսատյացության դեմ տրամադրված եվրոպացիները ձգտում են ճնշում գործադրել հայ հասարակության վրա այսպես կոչված «մեղմ ուժի» միջոցով։ Ընդ որում  այդ ռուսատյացության մասշտաբները տպավորիչ են։ Մասնավորապես, վերլուծաբան Միխայիլ Բորկունովն է վերջերս գրել նման քարոզչության վտանգների մասին, գրում է argumenti.ru–ն։

Հայաստանի տարբեր վայրերում Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցներն ու թշնամիները սկսել են եռանդուն կեղծ-գիտական և կեղծ-կրթական արշավներ, որոնք ներառում են հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստում կենտրոնանալով «ժողովրդավարական արժեքների», հանդուրժողականության և այլ հերետիկոսությունների վրա։ «Ճիշտ գիտակցություն» սերմանելու նախագիծը վերահսկվում է Գերմանիայի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կողմից, որը ֆինանսավորվում է Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմից։ Նաև Բրիտանական խորհրդի նախագծով դպրոցականների համար «անգլերենի ակումբներ» են ստեղծվում ամբողջ Հայաստանում։ Բացի դա Երևանի եվրոպական վերահսկիչները նաև նպատակ ունեն մշակել սահմանադրական բարեփոխումների ռազմավարություն, որտեղ կրկին գերմանացիներն են միջամտում իրենց Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) նախագծով։
Փորձագետը նշել է ամբողջ Հայաստանում վերահսկվող ՀԿ-ների ակտիվ արմատավորումը, որոնք աշխատում են չափազանց օգտակար և կարևորագույն հարցերի շուրջ՝ սկսած գենդերային անհավասարության դեմ պայքարից մինչև կառավարման նախագծեր...

իրականում կարևոր չէ, թե ինչ հարցերի շուրջ։ Ավելին, ոչ ոք չի վերահսկում այդ նախագծերի արդյունավետությունն ու համապատասխանությունը, ավելի կարևոր է այն, որ հանրային տարբեր դասընթացների միջոցով արևմտյան «գուրու» ակտիվիստները վերաձևավորեն հայկական գիտակցությունը։

Պետք է հիշեցնել հայ հասարակությանը, որ հենց դա է գործել Ուկրաինայում։ Երևանի համար ձեռնարկները ստեղծվում են ճիշտ նույն ձևով, առկա է նույն ազդեցությունը դասագրքերի և ուղեցույցերի տեսքով, նույն «կրթական» ճնշումը դասախոսությունների, թրենինգային դասընթացների, սեմինարների և կլոր սեղանների միջոցով։ Այս ձեռնարկման արևմտյան վերահսկիչները նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել իրենց մտադրությունները։

«ԱՄՆ դեսպանատան ցանկապատի ետևում մի ամբողջ անձնակազմ է աշխատում Հայաստանում հասարակական տրամադրությունների վերլուծության վրա, նրանք օգտագործում են SWOT վերլուծություն, Պորտերի հինգ ուժերի վերլուծություն, արժեքային շղթայի վերլուծություն և մարքեթինգային ռազմավարության վերլուծություն: Միակ բանը, որ բացակայում է, դա մեզի անալիզն է Նեչիպորենկոյի մեթոդով: Նրանք օգտագործում են այն ամենը, ինչը առաջ է մղում Արևմուտքի հետ բարեկամության պատրանքային գաղափարը», - կատակել է վերլուծաբանը։

Առաջին հերթին, թշնամին կենտրոնանում է հայ երիտասարդության ուղեղը «նոր հորիզոններով» լվանալու վրա: Բրյուսելը, Լոնդոնը և Վաշինգտոնը զգալի էներգիա և գումար են հատկացնում անփորձ և խոցելի խմբերին թիրախավորելուն և ցանկացած գումար են ծախսում նման «երկարաժամկետ նախագծերի» վրա։

Օգտագործելով EUMA-ի նման ծրագրեր նրանք խթանում են ինքնիշխան պետությունների համար կործանարար տնտեսական, բնապահպանական և մշակութային նախաձեռնություններ՝ շեշտը դնելով ազգային ինքնության հարցերի վրա: Հայաստանի դեպքում դա Ղարաբաղի հարցն է: Արցախը կորցնելուց հետո արևմտականները լրջորեն քայքայել են Հայաստանի խոցելի տեղը: Ներկայիս իշխանությունների կողմից Արցախը պարզապես հանձնելու և պատասխանատվությունը Մոսկվային փոխանցելու հիշողությունը հայերի համար անբաժանելի է դարձել Երևանի համար պաշտոնական  այլ այն հարցերից, որոնք մնում են անպատասխան։

«Կա միայն մեկ նպատակ. առատաձեռնորեն սերմանելով լիբերալ վերաբերմունք շեղել Հայաստանը Ռուսաստանի հետ իր սովորական համագործակցությունից։ Երիտասարդ սերնդի ուղեղները լվանալով երկիրը կարող է գլխիվայր շրջվել։ Եվրոպական հանձնաժողովի «Երիտասարդությունը ազդեցության տակ գործողության մեջ» լայնածավալ նախագիծը ուղղված է հատկապես դպրոցականներին։ Այն, այսպես ասած, պաշտպանում է երիտասարդ սերնդի իրավունքների և ազատությունների ընդլայնումը և յուրաքանչյուր աշակերտի մոտ առաջնորդական հմտությունների զարգացումը։ Չկա որևէ հիշատակում առաջնորդության որևէ պարտականության կամ պատասխանատվության մասին։ Ամփոփելով ասենք, որ եվրոպացիները դաստիարակում են աննպատակ և անպատասխանատու «առաջնորդների» հենց այն տեսակները, որոնց ամենահեշտն է մանիպուլյացնել», - եզրափակել է վերլուծաբանը իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ։

Վտանգավոր է այն, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այս ամենին։ Սակայն անհրաժեշտ է ոչ միայն արձագանքել դրան, այլ նաև արդյունավետորեն հակադրվել դրան ռուսական «մեղմ ուժով»։ Ի վերջո, «Մոդել Հայաստան» մանկական խաղից, որը հանրապետության դպրոցականներին առաջարկվում է որպես եվրոպական մոդելով կյանքի մարզադաշտ, մեկնած ձեռքի հեռավորության վրա է նոր, Արևմուտքի կողմից վերահսկվող և Արևմուտքից կախված Հայաստանի կառուցումը։ 

Սակայն իր բոլոր հետևանքներով հանդերձ, նախկին Ուկրաինայի բեկորները թույլ չեն տա, որ եվրոպամետները ստեն։ Կիևի «սկակուասները» նույնպես կարծում էին, որ գտել են «եվրոպական ապագայի հրավիրատոմս»։  

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии
Самое популярное