Բազմաթիվ ծրարների մեջ կար 2 հատ 7 համարի քվեաթերթիկ և չի եղել 8 համարի քվեաթերթիկ. ահազանգ (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Հայրենիք» կուսակցության ցուցակով Վաղարշապատի ավագանու անդամի թեկնածու Ալվարդ Բարիլուսյանը տեղամասային ընտրական հանձնաժողվում քվեների հաշվարկի ժամանակ արձանագրել է, որ ծրարների մեջ եղել են երկու հատ 7-րդ համարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրաթերթիկներ, մեկը դրոշմակնիքված, մյուսը՝ ոչ։
«Բազմաթիվ ծրարների մեջ կար 2 հատ 7 համարի քվեաթերթիկ և չի եղել 8 համարի քվեաթերթիկ, որի մասին ավելի վաղ արձանագրվել էր , շատ ուժեղ ֆոկուսնիկ եք»,-հայտնում է Բարիլուսյանը։