Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնոջ օրգանիզմի վրա ազդող հորմոններըմ դրանց նշանակությունն ու խորհուրդներ դրանց դիսբալանսը կարգավորելու համար

ՖՈՏՈ

Գրեթե ամենի ինչ, ինչ մարդու հետ տեղի է ունենում,սկսած թեթև դեպրեսիայից, վատ տրամադրությունից տեղի է ունենում քիմիայի պատճառով: Այսինքն հորմոնների, որոնք արտազատում է մարդու օրգանիզմը:

 1. Մակերիկամներ

Անդրոգեններ.արական սեռական հորմոններ

Կանանց մոտ այդ հորմոնները ևս արտազատվում են և հիմնականում մակերիկամների կեղևում: Նրանք պատասխանատու են տղամարդու բոլոր որակների համար. լոգիկայով մտածելու հնարավորության, սեփական կարծիքը պնդելու,դժվարությունները հաղթահարելու, գումար աշխատելու, ինչպես նաև բեղեր աճի, ծանրություն բարձրացնելու և անգամ ճաղատանալու համար: Բնության մեջ բոլորը փոխկապակցված են. այսօրվա իրականության մեջ մազահեռացումը(էպիլացիան) հանդիսանում է բավականին անհրաժեշտ միջոց կանաց համար, քանի որ  օրգանիզմում տեստոստերոնի ավելցուկի հետևանքով կանաց մոտ մազահեռացման անհրաժեշտությունը բարձրանում է: Մասնագետները նշում են, որ մի շարք գինեկոլոգիական խնդիրների առաջացումը ևս սերտորեն կապված է տեստոստերոնի ավելցուկի հետ:Իսկ ինչ վերաբերվում է կոսմետոլոգիայի ոլորտին, ապա   այն հանդիսանում է ակնեի առաջացման հիմնական պատճառներից մեկը:

Ինչպես կարգավորել

Եթե դուք կարծում եք, որ ձեզ մոտ տեստոստերոնի մակարդակը շատ բարձր է, ապա առաջին հերթին հանձնեք անալիզ ու այդ արդյունքները ներկայացրեք գինեկոլոգին ու էնդոկրինոլոգին և, եթե պարզվի, որ տղամարդու այդ հորմոնները ձեզ մոտ շատ բարձր են, աշխատեք կիրառել համապատասխան միջոցառումներ. հետևեք բուժող բժշկի նշանակումներին, ինչպես նաև կրճատեք կարմիր մսի օգտագործումը ու ավելացրեք սեռական հարաբերությունների քանակությունը` հասցնելով դրանք շաբաթական 3 անգամի:

Ադրենալին կամ նորադրենալին՝ վտանգի հորմոններ

 Այս հորմոններն  ապահովում են վտանգի անմիջական ռեակցիան. մկանները լարվում են, կոպերը լայնանում, սիրտը բաբախում է ավելի արագ։  Դա այն վիճակն է, երբ մարդը պատրաստ է արդեն մարտնչել կամ փախչել: Այդ ամենի հետ զուգահեռ նեղանում են նաև արյունատար անոթները: Հնում իհարկե նման վիճակի առաջացման դեպքում մարդիկ կարողանում էին մարտնչելու արդյունքում ազատվել օրգանիզմի կողմից արտազատված նշված հորմոնից՝ սպառելով այն լիովին: Սակայն  մեր օրերում այդ արտադրված հորմոնը չի սպառվում, այն կուտակվում է օրգանիզմում և սկսում է ազդել սրտի աշխատանքի ու արյունատար անոթների վրա: Արդյունքում առաջանում է հիպերտոնիա, տախիկարդիա և նևրոզ:

Ինչպես այն կարգավորել

Հարկավոր է ժամանակ առ ժամանակ ապահովել մակերիկամների  նախնական  պայմանները: Բժիշկները նշում են, որ շաբաթական 3 ժամ հարկավոր է ինտենսիվ «ծանրաբեռնել» սիրտը, իսկ ավելի լավ կլինի օրական 40 րոպե, իսկ առավել առողջ լինելու համար ամեն ժամը մեկ կարող եք սիրտը ծանրաբեռնել 5 րոպեով: Հարկավոր է կանոնավոր կերպով թռչկոտել, վազել, բարձրանալ աստիճաններով, թեքվել, ծնկները ծալել, այդ դեպքում արդեն վտանգի հորմաններն արյան մեջ կբաշխվեն համապատասխան դոզայով ու կծախսվեն հավասար չափաքանակով:

2. Ձվարաններ

Էստրոգեն  և  պրոգեստերոներ. իգական սեռական հորմոններ

Նրանց մակարդական ու հարաբերակցությունը փոխվում է դաշտանային ցիկլի ընթացքում. երբ նրանցից մեկը բարձարանում է մյուսը իջնում և համապատասխանաբար՝ հակառակը: Արդյունքում ամսեկանները ժամանակին են սկսվում, հնարավոր է լինում հղիանալ և համեմատաբար հանգիստ է ընթանում նախադաշտանային համախտանիշը: Սակայն, եթե այդ բալանսը խախտվում է, առաջանում է առողջական խնդիրներ: Իսկ դա շատ հաճախակի է տեղի ունենում  ավելորդ քաշի ձեռքբերման կամ նրանից շատ արագ ազատվելու արդյունքում, ինչպես նաև շարունակական սթրեսի հետևանքով կամ օրգանիզմում հայտնված տոքսինների պատճառով։ Վատագույն դեպքում դա կարող է հանգեցնել անպտղության:

Ինչպես այն կարգավորել

Հորմոնալ դիսբալանսից լավագույն պաշտպանող միջոցը դա ճիշտ սնվելն ու օպտիմալ քաշի պահպանումն է(մարմնի զանգվածի ինդեքսը պետք է պահպանվի 18-ից 25 սահմաններում): Էստրոգենի մակարդակի  կարգավորման հարցում  շատ օգտակար են նաև խաչածաղկավորները(սպիտակ և գունավոր կաղամբը), ինչպես նաև ցիտրուսներն ու ձավարեղենը:

3. Վահանագեղձ

Թիրոքսին (Թ4)  ու  եռյոդթիրոնին(Թ3). էներգիայի հորմոններ

Նրանք նաև  հիշողության ու լավ տրամադրության հորմոններն են: Խթանում են օրգանիզմում սպիտակուցների սինթեզը: Եթե այն օրգանիզմի մեջ բավարար է, ապա մարդը լի է լինում էներգիայով ու թարմությամբ, իսկ եթե այն բավարար քանակությամբ չի լինում, ապա առաջանում է  հոգնածություն, թախիծ ու ցրվածություն: Այդ հորմոնի շատ քանակության դեպքում օրգանիզմում առաջանում է տագնապ ու անհանգստություն(այդ վիճակը կոչվում է թիրեոտոքսիկոզ):

Ինչպես այն կարգավորել

Որպեսզի կարողանաք գեղձի աշխատանքը պահել նորմալ  մակարդակի վրա, հարկավոր է յոդ: Փոխեք ձեր սննդակարգն ու ձմռանը  մսի փոխարեն օգդագործեք  ձուկ,  համտեսեք  խուրմա ու լամինարիա, իսկ ամռանը՝ ծովամթերքներ:

4. Ստամոքս

Գրելին ու լեպտին. քաղցի ու  հագեցման  հորմոններ

Այն հորմոններն են, որոնք անդադար «մարտնչում» են միմյանց հետ: Գրելինն արտազատվում է ստամոքսի ու ենթաստամոքսի գեղձի կողմից ու առաջացնում է քաղցի զգացողություն: Լեպտինն արտադրվում է ճարպային գեղձերի կողմից ու առաջացնում է հագեցվածության զգացողություն: Գրելինն ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են հիշողության համար, իսկ լեպտինը նվազեցնում է տագնապի զգացողությունը:

Ինչպես կարգավորել

Այս դեպքում աշխատեք կրճատել քաղցրի քանակությունը։ Այդ «դատարկ» կալորիաները արագ էներգիա են հաղորդում, սակայն  օրգանիզմը նրանցից ոչ մի օգտակար բան չի ստանում. ոչ վիտամիններ, ոչ միկրոէլեմենտներ և ոչ էլ սպիտակուցներ: Արդյունքում օրգանիզմը կսկսի շատ արագ  արտադրել գրելին ու «պահանջել» նորմալ սնունդ։ Ահա այդպես էլ և սկսվում է ճարպակալումը:

5. Ուղեղ

Օքսիտոցին. մայրության հորմոն

Այս հորմոնի հիմնական նպատակն է խթանել ծննդաբերության ժամանակ արգանդի կրճատումը և բարձրացնել կաթի արտադրությունը: Այդ հորմոններն առաջացնում են նաև արգանդի կրճատում օրգազմի ժամանակ և պտուկների  էրեկցիա՝ գրգռման ժամանակ: Այսինքն այդ հորմոնները պատասխանատու  են ոչ միայն մայրության, այլ նաև այն ամենի համար, ինչ որ վերջինիս նախորդում է՝ օրգազմ, սեքս ու սեր: Գիտնականները նշում են, որ որքան բարձր է օքսիտոցինի մակարդակը, այնքան մարդ ավելի բարի է ՝պատրաստ հասկանալ շրջապատի մարդկանց ու ներել նրանց:

Ինչպես կարգավորել այն

Եթե  մինչ ծննդաբերությունը դեռևս 3-ից 4 շաբաթ կա, ապա այդ դեպքում հնարավոր է կարգավորել օքսիտոցինի մակարդակը առանց դեղամիջոցների ընդունման: Վերջինիս մակարդակը բարձրանում է անգամ այն դեպքում, երբ մարդ շոյում է կատվին կամ երբ մարդիկ շոյում են միմյանց: Մասնագետները նշում են, որ անգամ սեքսի մասին մտքերն ապահովում են օքսիտոցին կարճաժամկետ արտանետումը:

Մելատոնին. քնի հորմոն

Մարդու ուղեղի  կոնաձև գեղծն արտադրում է մելատոնին միայն մթության մեջ: Սակայն  այդ հորմոնը ոչ միայն նպաստում է քնի կարգավորմանը, այլ նաև  կարգավորում է մարդու ռեժիմն ու աշխատունակությունը: Բացի այդ ամենին, մելատոնինը հանդիսանում է հանգստացնող հորմոն։ Այն օգնում է հաղթահարել սթրեսի հետևանքով առաջացած նևրոզն ու հանդիսանում է ազատ ռադիկալների դեմ պայքարող միջոց:

Ինչպես կարգավորել

Այս հորմոնի կարգավորման համար հարկավոր է լավ քնել, իսկ քնելու ընթացքում պետք է անջատել բոլոր հնարավոր լույսի աղբյուրները կամ աչքերի վրա դիմակ կրել:

Սոմատոտրոպին. քնի հորմոն

Այս հորմոնը պատասխանատու է գլանային ոսկորների երկարությամբ  աճի համար։ Սակայն այս հորմոնի դերը այդ ամենով չի սահմանափակվում, այն ստիպում է արագ կողմնորոշվել սթրեսային վիճակներում, պաշտպանում է դեպրեսիայից և անգամ պատասխանատու է հումորի զգացողության համար։ Բացի այդ կանխում է կոնքերին ու հետույքին ճարպերի կուտակումը:

Ինչպես կարգավորել

Ինչպես  գիտենք, այն երեխաները, ովքեր լավ չեն քնում, ավելի վատ են աճում, իսկ այն մեծահասակները ովքեր քիչ են քնում՝ ավելի հաճախ են ընկնում դեպրեսիայի մեջ, ավելի հաճախակի են դառնում ցվրված ու գիրանում են: Այդ պատճառով աշխատեք քնել  հնարավորիս շատ և ձեր մտածողական պրոցեսները կկարգավորվեն: Ֆիզիկական վարժությունները ևս բարձրացնում են այդ հորմոնի մակարդակը, իսկ քաղցրավենիքները՝ նվազեցնում:

Էնդորֆին.ուրախության հորմոն

Դա մարդու սեփական թմրանյութն է, որը նվազեցնում է ցավն ու բարձրացնում է հաճույքը: Այն նաև ամրացնում է իմունիտետն ու  ազդում է գրեթե բոլոր էնդոկրին գեղձերի աշխատանքի վրա:

Ինչպես կարգավորել այն

Ուրախության հորմոնի բարձրացման ամենարդյունավետ միջոցը դա վազքն է: Ծայրահեղ դեպքում կարող եք քայլել մաքուր օդին: Շատ կլինիկաներում նևրոզի բուժման համար բժիշկները սահմանափակվում են հենց այս «դեղամիջոցով»:


Աղբյուրը՝   fithacker.ru

«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в Тольятти
Самое популярное