Փաշինյանը նոր բան է մոգոնել. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Մի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելում էր բուհեր եւ ներկայացնում իր «Իրական Հայաստանի» տեսլականը` լվանալով ուսանողների եւ դասախոսների ուղեղները:
Հիմա նոր բան է մոգոնել․ այցելում է տարբեր համայնքներ, ասենք` Արաբկիր կամ Մալաթիա-Սեբաստիա, եւ տվյալ համայնքում ապրող, տարբեր բուհերում սովորող ուսանողներին եւ աշխատող դասախոսներին են հիմա էլ իրենց համայնքում նրա հետ հանդիպման ուղարկում: Վերջին նման հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա համայնքում է կայացել, մոտ մեկ ժամ բանախոսել է Փաշինյանը, ապա պատասխանել հարցերին:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ հարցեր են բարձրացնում ուսանողները, արդյո՞ք սուր, օրախնդիր հարցեր են տալիս վարչապետին, չէ՞ որ ամբողջ աշխարհում ուսանողությունը հասարակության ամենաակտիվ եւ ամենաընդդիմադիր խավն է համարվում: Այդ հավաքներին մասնակցած անձը մեզ ասաց, որ բացառապես հարցեր են տալիս բուհական կրթությունից, քննություններից, ոչ մի քաղաքական հարց չի հնչում: